ԱՄՆ պետդեպարտամենտի՝ աշխարհում մարդու իրավունքների մասին նոր զեկույցում քննադատության է ենթարկվել Վրաստանում տիրող իրավիճակը: Ամենամյա զեկույցը վերլուծում է 2013թ. իրադարձությունները:
Վրաստանի մասին բաժնում ասվում է, որ ամենալուրջ խախտումները իշխանափոխությունից հետո քաղաքացիների իրավունքների կոշտ սահմանափակումներն են, երբ տեղի ինքնակառավարման մարմիններից սկսեցին հեռացնել նախկին իշխող կուսակցության ներկայացուցիչներին, իսկ կառավարությունը չարձագանքեց դրան: Բացի այդ, Վրաստանում գրանցվել են նաև հոմոսեքսուալներին հետապնդելու փաստեր:
Զեկույցի հեղինակները անդրադարձել են նաև այն իրավիճակներին, որոնք կապված են Վրաստանում կրոնական ազատությունների հետ: Փաստաթղթի համաձայն՝ չնայած կրոնի ազատության մասին օրենքին, տեղի իշխանությունները շրջանների մակարդակով շարունակում են սահմանափակել կամ վերահսկել առանձին խմբերի կրոնական պրակտիկան, մասնավորապես այն համայնքների, որոնց իշխանությունները դասակարգում են որպես «ոչ ավանդական»:
Զեկույցի համաձայն՝ Վրաստանի նախկին իշխող կուսակցության անդամները ենթարկվել են քաղաքական հետապնդումների: Բացի այդ, նախագահական նախընտրական քարոզարշավի ժամանակ բռնությունները խոչընդոտել են, որպեսզի քաղաքական ընդդիմությունը իրագործի ազատ հանրաքվե անցկացնելու իր իրավունքը:









































