Մադրիդի «Ատլետիկո»-ի դարպասապահ Տիբո Կուրտուան, ում տրանսֆերը պատկանում է Լոնդոնի «Չելսի»-ին, խոսել է իր ապագայի մասին:
«Գործակալս զբաղվում է այդ հարցերով: «Ատլետիկո»-ն ցանկանում է ինձ պահել թիմում, «Չելսի»-ն՝ վերադարձնել:
Իրավիճակն ինձ համար այդքան էլ պարզ չէ, և դեռ որոշում չի կայացվել: Ինչ վերաբերում է «Ռեալ» տեղափոխության ասեկոսեներին, ապա ես ոչինչ չգիտեմ:
Իրականությունն այն, որ մինչև հուլիսի 1-ը գործող պայմանագիր ունեմ «Ատլետիկո»-ի հետ, իսկ «Չելսի»-ի հետ ունեմ ևս 2 տարվա համաձայնագիր»,- հայտարարել է բելգիացին:






































