Դատարանը Կալիֆոռնիայի բնակչին դատապարտել է 15 տարվա ազատազրկման՝ բանկի մոտ կայանած ականապատ ավտոմեքենան պայթեցնելու փորձի համար: Դրան նրան դրդել են թալիբներ ներկայացած ՀԴԲ աշխատակիցները: Այս մասին գրում է Associates Press-ը:
ՀԴԲ գործակալները 29-ամյա Մեթյու Լլանեզային ձերբակալել էին մեկ տարի առաջ: Երիտասարդը բջջային հեռախոսի միջոցով փորձել էր պայթեցնել Օքլենդում գտնվող Bank of America-ի մասնաճյուղի մոտ կայանած ավտոմեքենան: Ահաբեկչությունը նախապատրաստվել է ՀԴԲ-ի ծպտված աշխատակիցների վերահսկողության ներքո, ովքեր ապահովել են ռումբի անվտանգությունը:
Մեթյուին սպառնում էր 30 տարվա ազատազրկում, սակայն մեղադրող կողմը հաշվի է առել այն, որ տարբեր ժամանակներում երիտասարդի մոտ հայտնաբերվել է շիզոֆրենիա, երկբևեռային խանգարումներ և հետվնասվածքային սթրես:








































