Դելիի բնակչուհու մոտ հիստերիա է սկսվել վիրտուալ իրականության ակնոցներն աչքերին դնելուց հետո: Չնայած, որ նա կանգնած է եղել ընդամենը մի քանի սանտիմետր բարձրության վրա՝ հուսահատ աղաղակել է և օգնություն խնդրել, հայտնում է facenews.ua-ն:
Կնոջը թվում էր, թե կանգնած է աներևակայելի բարձրության վրա: Տղամարդը բռնել է նրա ձեռքը, սակայն դա նրան չի օգնել դուրս գալ խուճապից:
Զվարճալի տեսանյութը դիտողները հայտարարել են, որ վիրտուալ իրականության ակնոցները հենց զվարճանալու համար են և նույնիսկ պարտադիր չէ դրանք կրել, չէ՞ որ կարելի է ուղղակի մի լավ ծիծաղել, նայելով, թե ինչպես են դա անում ուրիշները:









































