Վրացի գիտնականների կարծիքով՝ Մարսի վրա պատրաստված առաջին գինի կլինի սպիտակ գինի, հաղորդում է The Daily Telegraph-ը։
Գիտափորձերը ցույց են տվել, որ վրացական ռկացիտելի խաղողի տեսակն ամենադիմակայունն է ուլտրամանուշակագույն ճառագայթների նկատմամբ։
Այժմ պետք է ընտրեն ամենացրտադիմացկուն տեսակները, ինչպես նաև տեսակները, որոնք առանց իրենց վնասելու կարող են թունավոր գազեր կլանել։