Monday, 13 05 2024
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին
20:10
Ղազախստանի նախկին նախարարը կնոջը սպանելու համար դատապարտվել է 24 տարվա ազատազրկման
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Բագրատ Սրբազանը ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցում
Վայոց ձորում վայրի կենդանիների պատճառով գյուղերին հասցված վնասը մեղմելու նպատակով ծրագիր կիրականցվի
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն
Լիսկայից կբռնագանձվի Երևանում 5 անշարժ գույք, այդ թվում՝ առանձնատունը, 3 ավտոմեքենա և 9 մլրդ դրամ
Վարչապետին է ներկայացվել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը
19:20
Քենիայում ջրհեղեղների հետևանքով մահացածների թիվը գերազանցում է 270-ը
Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ Դոմբրովսկիսը Հայաստանում կմասնակցի ՎԶԵԲ տարեկան հանդիպմանը
Ասում են՝ Ոսկեպարով Արցախ են գնալու․ խիստ դատարկ և առավելապաշտական բովանդակություն
18:50
ԵՄ-ում հայտարարել են մասնակիորեն ռազմական տնտեսության անցնելու մասին՝ Ուկրաինային աջակցելու համար
Սա հիբրիդ զանգված է միջնադարյան կղերականության և սովետառուսական քաղքենիության
18:30
Լեհ ֆերմերները հացադուլ են սկսել Սեյմի շենքում
Ռևանշ է․ նպատակը ՀՀ-ն ամբողջությամբ ռուսական իմպերիային ենթարկեցնելն է
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 399-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 10-ով
ԵԱՀԿ նախագահողը Արցախի հարցը չի համարում փակված
ՀՀ ԱԺ նախագահը ԵԱՀԿ գործող նախագահին է ներկայացրել Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց Հայաստան վերադառնալու հրամայականը
17:48
Հնդկաստանը Իրանի Չաբահար նավահանգիստը 10 տարով գործարկելու պայմանագիր է ստորագրել
Գազայում նախազգուշացրել են վառելիքի պակասի պատճառով հիվանդանոցների աշխատանքի մոտալուտ դադարեցման մասին
17:44
Հանդիպել են Թուրքիայի նախագահն ու Հունաստանի վարչապետը
Զբոսաշրջության կոմիտեի նախագահն ազատվել է պաշտոնից

Նիկոլ Փաշինյանը վերականգնում է հեղափոխության խորհրդանիշները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուրբաթ օրը ժամը 20.00-ին իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում կպատասխանի քաղաքացիների հարցերին: Այդ մասին տեղեկացրել է ինքը՝ Նիկոլ Փաշինյանը։ Այսպիսով, վարչապետը վերադառնում է քաղաքացիների հետ շփման այն ձևաչափին, որը հաստատվել էր դեռևս հեղափոխության օրերին։ Վարչապետ դառնալուց հետո Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ շարունակեց այդ ձևաչափով ասուլիսները, որոնք հետագայում փոխարինվեցին լրագրողների հետ երկարատև մամուլի ասուլիսներով։

Եվ ուրեմն, ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը վերադառնում նախկին ձևաչափին։ Պատասխանները կարող են լինել մի քանիսը, այդ թվում և այն, որ գուցե վարչապետը ինչ-ինչ վտանգներ է զգում հանրության շրջանում առկա վարկանիշի առումով և այն փորձում է վերականգնել ուղիղ կապի միջոցով։

Բայց ողջ խնդիրն այն է, թե ի՞նչ է ասելու Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին։ Ենթադրաբար նա պետք է պատմեր անցած մեկ տարվա ընթացքում իշխանությունների, կառավարության կատարած աշխատանքների, քայլերի մասին։ Բայց քայլեր, որպես այդպիսին, դեռևս չկան։

Անցած մեկ տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանի ղեկավարած իշխանությունը չի կատարել արմատական բարեփոխումներ, տեղի չեն ունեցել այնպիսի շոշափելի փոփոխություններ, որոնք քաղաքացիները կզգային իրենց կյանքում։ Առավելագույնը, որ անում է իշխանությունը, տարբեր նախագծերի, ներդրումային ծրագրերի մասին խոստում-հայտարարություններն են։ Սակայն առարկայական քայլեր դեռևս չեն կատարվել։ Եվ ուրեմն ստացվում է, որ վերականգնելով քաղաքացիների հարցերին պատասխանելու ձևաչափը՝ Նիկոլ Փաշինյանը հասարակությանը ներկայացնելու է խոսքի, խոստումների հերթական չափաբաժինը։ Որքանո՞վ դա արդյունավետ կլինի այսօր՝ հեղափոխությունից մեկ տարի անց, դժվար է ասել։ Սակայն անկհայտ է, որ խոսքը Նիկոլ Փաշինյանի գործիքակազմի այն միջոցներից է, որով նա փորձում է փոխհատուցել աշխատանքի բացակայությունը։

Ողջ խնդիրն այն է, թե դեռ որքան հասարակությունը կշարունակի կուրորեն հավատալ խոսքին՝ առանց դրա ապացուցման համար շոշափելի արդյունքներ պահանջելու։

Բացի հասարակության շրջանում վարկանիշի հնարավոր անկումը կանխելու մոտիվացիայից՝ ֆեյսբուքյան ասուլիսի վերականգնումն ունի մեկ այլ շերտ։ Այն ինչ-որ իմաստով հեղափոխության խորհրդանիշն է, որը Նիկոլ Փաշինյանը ցանկանում է վերակենդանացնել։ Չմոռանանք, որ հաջորդ շաբաթ նշվելու է Քաղաքացու օրը, որի շրջանակներում էլ թերևս պետք է դիտարկել հեղափոխության սիմվոլների վերակենդանացումը։

Ընդհանրապես, հեղափոխությունը գործող իշխանության համար գերագույն արժեք է։ Արժեք, որը ինչպես մի առիթով հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Սասուն Միքայելյանը՝ ավելին է, քան Արցախյան պատերազմում տարած հաղթանակը։ Չի հայտարարվում, բայց, ըստ ամենայնի, հեղափոխականների համար հեղափոխությունն ավելի գերակա արժեք է, քան պետությունը։ Ու բացառված չէ, որ նրանցից շատերն առաջնորդվում են այն մոտեցմամբ, որ ոչ թե հեղափոխությունը պետք է ծառայի պետությանը, այլ հակառակը՝ պետությունը՝ հեղափոխությանը։

Այդ մտայնությամբ կարելի է բացատրել նաև լայն իմաստով գործի բացակայությունը իշխանության կողմից, որը փոխարինվում է խոսքով՝ հեղափոխական խոսքով։ Այնպես չէ, իհարկե, որ պետական կառավարման համակարգը չի աշխատում։ Ոչ։ Պարզապես այդ աշխատանքում գերակայում է նախկինի իներցիան, այն նվազագույնը, առանց որի պետական կառավարման համակարգը չի կարող գործել։ Ավելի բովանդակային, բարեփոխումներին ուղղված աշխատանք պետական կառավարման կողմից մենք առայժմ չենք տեսնում, և դժվար է ասել՝ կտեսնե՞նք առաջիկայում, թե՞ ոչ։

Որովհետև եթե հեղափոխականները հեղափոխությունը համարում են ամեն ինչից վեր արժեք, նշանակում է նրանք, իրենց գնահատմամբ, արել են ամենամեծ գործը՝ հեղափոխությունը, որին պետք է ծառայի ամեն ինչ, այդ թվում՝ պետությունը։

Հեղափոխությունից մեկ տարի անց Հայաստանի հանրային-քաղաքական օրակարգը պետք է հագեցած լիներ ներքին ու արտաքին բարեփոխումներին վերաբերող հարցերով, քննարկումներով, բանավեճերով։ Այդ օրակարգի ամենաառաջին գեներացնողը պետք է լիներ իշխանությունը, որը, սակայն, այս օրերին զբաղված է Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների կազմակերպմամբ։ Այսինքն՝ իշխանության համար դեռևս կարևոր է հեղափոխությունն ինքնին, մինչդեռ պետք է առաջնային լիներ հեղափոխության արժեքների կապիտալիզացիան, ինչը զգալի կլիներ նաև հասարակության համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում