Ադրբեջանի տարածքում գերի պահվող Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ 77-ամյա Մամիկոն Խոջոյանին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են, սակայն նրա շահերից ելնելով, տվյալ պահին չենք կարող հաղորդել, թե գործընթացն ինչ փուլում է գտնվում:
Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակի հաղորդակցման բաժնի աշխատակից Իրեն Ալոյանը՝ հավելելով. «Կարմիր խաչը՝ որպես միջնորդ երկու պետությունների միջև, մասնակցում է բանակցություններին և աշխատանքներ են տարվում»:
Մանրամասները՝ «Փաստինֆո»-ն:











































