Մյունխենի «Բավարիա»-ի մարզական տնօրեն Մաթիաս Զամերը հայտարարել է, որ թիմի կիսապաշտպան Բասթիան Շվայնշտայգերը կհասցնի մարզավիճակ հավաքել մինչև աշխարհի առանության մեկնարկը.
«Անշուշտ, Բասթիանը պատրաստ կլինի մինչ աշխարհի առաջնությունը: Նա թիմի առաջատարն է՝ չնայած նրա ներկայիս մարզումային մակարդակին: Շվայնշտայգերը բացարձակ առաջատար է, ինչպես Լամը և Նոյերը: Ես նրանց թվին կդասեի նաև Դանթեին: Բասթիանը կարողանում է հավաքել թիմը: Նա պետք է ամբողջովին պատրաստ լինի, մաքսիմալ օգտագործի յուրաքանչյուր մարզումը, որպեսզի շուտ շարք վերադառնա: Դա կարող է 1 շաբաթ տևել, կարող է 4 շաբաթ տևել»,- Զամերի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:






































