Աշխարհահռչակ բրիտանացի երաժիշտ Էրիկ Կլեպտոնը չեղյալ է հայտարարել իր համերգը Բանգկոկում՝ ներքաղաքական հուզումների պատճառով: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Երաժշտի ներկայացուցիչների տվյալներով՝ Կլեպտոնի համերգը պետք է անցկացվեր Բանգկոկում մարտի 2-ին՝ «Իմպակտ» ժամանցային համալիրում:
«Հույս ունեմ ապագայում երբևէ վերադառնալ Բանգկոկ»,- 68-ամյա կիթառահարի խոսքերն է մեջբերում Bangkok Post-ը:









































