«Այստեղ բավականին լավ հասկանում են թե՛ Ադրբեջանի մոտիվները, թե՛ նրանց տեսլականը, և թե՛ ինչպես են դրանք հնացել: Մենք կարողանում ենք ընդհանուր եվրոպական լեզվով խոսել, բայց նաև թիրախավորված և ճշգրիտ կերպով հակազդել ադրբեջանական որոշակի մեղադրանքներին»,- Ստրասբուրգում «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանը:
Պատգամավորը կարևորեց այն հանգամանքը, որ ԵԽԽՎ-ում մարդիկ նոր խոսք, նոր մոտեցումներ լսեն. «Սա նույնպես մեր առաքելության մասն է կազմում: Մենք միջազգային հանրությանը պետք է ցույց տանք, և հենց այդպես էլ կա, որ մենք Արցախի խնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն ենք միտված: Իսկ խաղաղության դիսկուրսը կարելի է պարտադրել Ադրբեջանին տարբեր ճանապարհներով. միջազգային հանրությանը ցույց տալով, թե ինչ ռազմատենչ երկիր է Ադրբեջանը, ինչպես նաև կարևոր է խոսել Ադրբեջանի հասարակության հետ: Այսինքն՝ պետք է և՛ ներսից, և՛ դրսից բավականին մեծ պրեսինգ տեղի ունենա»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:










































