Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Դինամո»-ի դարպասապահ Ռոման Բերեզովսկին ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում խոսել է «Ամկար»-ի հետ ընկերական խաղի մասին, որտեղ իր թիմը հաղթեց 2:1 հաշվով:
«Սա մեր ամենալուրջ խաղն էր ձմեռային հավաքի ժամանակ: Տիրում էինք նախաձեռնությանը և լավ ֆուտբոլ ցուցադրեցինք:
Խաղից առաջ Դան Պետրեսկուն կոչ արեց ուշադրություն դարձնել ստանդարտների խաղարկումներին: Գոլ խփեցինք տուգանային հարվածով և անկյունայինի իրացումից հետո:
Գրեթե անգործության էի մատնված: Թիմը հիանալի էր գործում պաշտպանությունում, մրցակցին թույլ չէր տալիս դուրս գալ հարվածային դիրքեր: Նրանք կարողացան գոլ խփել միայն 11մ հարվածով»,- հայտարարել է Բերեզովսկին:







































