Sunday, 26 05 2024
Մայիսի 26-ին դիտված ջրի ելքերն ամենաբարձրն են վերջին 65 տարիների կտրվածքով
Դիլիջան-Իջևան ճանապարհը փակ է
ՊԵԿ-ը բեռնափոխադրողներին հորդորում է Վրաստանից Հայաստան մուտքն ապահովել հիմնականում «Բավրա» պետական սահմանի անցման կետով
Ալավերդու ամբողջ բնակչությունը տարհանելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ պատգամավոր
Ցավով հետևում եմ Լոռու մարզում առատ տեղումների հետևանքով ստեղծված իրավիճակին․ Տիգրան Ավինյան
Այսօրվա դրությամբ հանրապետության ողջ տարածքում տեղումների քանակը գերազանցել են ամսական նորման
Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 հեռախոսահամարը հայտարարվում է Թեժ գիծ
Վարչապետն աղետի գոտում է
Հանրապետական մաղթանք և դրոշի օրհնություն Անթիլիասի մայրավանքում
Հավելյալ օգնության անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն․ ՏԿԵՆ
Աղստև գետը վարարած, Իջևան-Լուսաձոր
Հեղեղումների վայրում իրականացվում են ճանապարհների մաքրման և այլ աշխատանքներ
Կամուրջը չկա, քանդվել է. ինչ իրավիճակ է Ալավերդու գյուղերում
Աղստև գետի վարարման հետևանքով փլուզվել է Դիլիջանից Իջևան տանող ճանապարհի մի հատվածը
Առավոտյան իրավիճակն Ալավերդիում. կադրեր` թռչնի բարձրությունից
15:02
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ժամը 13.30-ի դրությամբ աղետից փրկվածների թիվը 20 է․ ՆԳՆ
Գնել Սանոսյանը վաղ առավոտից հեղեղումների վայրում է, հետևում է տարվող աշխատանքներին
Իրականացվել են ջրահեռացման աշխատանքներ
Կեղծ լուրեր են տարածվում գետերի վարարման հետևանքով զոհերի, անհետ կորածների և արգելափակված քաղաքացիների վերաբերյալ․ խոսնակ
Ի՞նչ անել ջրհեղեղի ժամանակ․ Փրկարար ծառայություն
Իրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներին
Հայաստանը կարող է դառնալ եվրաինտեգրման լոկոմոտիվ Վրաստանի համար. դերերը փոխվում են
Փրկարար ծառայությունը նոր տվյալներ է ներկայացրել հորդառատ անձրևի հետևանքով առաջացած դեպքերի, պատահարների մասին
Եկեղեցին պետք է գործի կարգավորումների ընդհանուր դաշտում
Ստեղծված իրավիճակով պայմանավորված փակ ճանապարհները և այլընտրանքային երթուղիները
Իսպանիայի և Հայաստանի շահերը համընկնում են. նոր փուլ ենք մտնում
Հեղեղումների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով վարչապետի որոշմամբ ձևավորվել է օպերատիվ շտաբ
Արցախցին՝ «միտինգի մատերիալ». իրավապահները սրու՞մ են իրավիճակը
Նիկոլ Փաշինյանն ուղևորվել է աղետի գոտի

Հայաստանն Ադրբեջանին ստիպել է բացվել

Ադրբեջանն արձագանքելով Հայաստանի պաշտպանության նախարարի հայտարարությանը, որ Բաքուն իր բանակը պետք է պատրաստի խաղաղության, հայտարարել է, թե ադրբեջանական բանակը ոչ թե խաղաղության է պատրաստ, այլ պատերազմի: Այս արձագանքի համատեքստում նախ ուշադրության է արժանի, թերևս, հայկական դիվանագիտա-քարոզչական մարտավարության մի նուրբ ասպեկտ, երբ Երևանը սկսել է խոսել խաղաղության և խաղաղություն պարտադրելու «կոմբինացիոն» համատեքստում, այսինքն` մի կողմից զգալիորեն ավելացրել է խաղաղության հռետորաբանությունը և տեղավորում է այն ընդհանուր շահի համատեքստում, մյուս կողմից՝ դա զուգորդում է պաշտպանական ռազմավարությունը հարձակողականի փոխելու աշխույժ հռետորաբանությամբ: Դրա արդյունքում Բաքուն հայտնվում է բավականին անհարմար դրության մեջ: Իհարկե, միամտություն է ասել, թե դա, այսպես ասած, ճակատագրական դրություն է Բաքվի համար, սակայն մյուս կողմից՝ Բաքուն փաստորեն ստիպված է լինելու կամ խոսել հայկական տրամաբանությամբ, կամ պատերազմի մասին ստիպված խոսել խաղաղության ավելի ընդգծված մերժումով:

Իսկ եթե հաշվի առնենք և այն, որ հայկական կողմն իր խաղաղության ասպեկտների վրա կառուցած հռետորաբանությունը նրբորեն ուղղում է ավելի շատ ադրբեջանական հանրությանը, իշխանությանը թողնելով պաշտպանականից հարձակողական ռազմավարության անցնելու և խաղաղություն պարտադրելու մեսիջները, ապա փաստացի ստացվում է, որ Բաքուն սկսում է հակառակ հայկական կողմի խաղաղության առաջարկի պատերազմ առաջարկել թե՛ միջազգային, թե՛ իր հանրությանը: Այստեղ հարաբերակցությունը ամենևին նոր չէ, այսինքն` հայկական կողմը միշտ էլ եղել է խաղաղության առաջարկողը և պահպանողը, իսկ Ադրբեջանը՝ պատերազմի: Նորը տվյալ դեպքում շեշտադրումների հղկումներն ու նրբացումներն են, որոնք Բաքվին ստիպում են այլևս ավելի ընդգծված քարոզել պատերազմ և փաստացի հայտնվել պատերազմի արդեն ինքնանպատակ քարոզի դիրքերում, կամ ստիպել է բացվել այդ դիրքերում: Ավելի լայն առումով, այստեղ, անշուշտ, ուշադրության է արժանի նաև մեկ այլ հանգամանք: Պատերազմի կամ խաղաղության պատրաստ են լինում ոչ թե բանակները, կամ խաղաղություն պարտադրելու, այլ պետությունները, այսինքն` համակարգերը: Բանակները դրանց մասն են: Այն, որ մեր բանակը պատրաստ է սխրանքի, ընդ որում ոչ միայն ոգեղենության, այլ նաև զուտ մարտական կարողությունների ու ունակությունների շնորհիվ, աներկբա է, դա ապացուցել է բանակի թե՛ առաջին սերունդը, թե՛ նոր սերունդը 2016-ին:

Այդ իմաստով պաշտպանության նախարարի հայտարարությունները, նաև դրանց քաղաքական հավանությունը տվող վարչապետի հայտարարությունները հիմնավոր են, նաև կարևոր ընդհանուր պետական քաղաքականության տեսանկյունից: Սակայն այդ ամենը, իհարկե, ոչ թե հակադրվում է, այլ պետք է փոխլրացվի ընդհանուր պետական կարողությունների հետևողական ընդլայնումով և բարձրացումով, քանի որ պատրաստ է խաղաղություն պարտադրելուն կամ ամբողջ օրգանիզմը, կամ խիստ սահմանափակ է լինելու մեկ օրգանի կարողությունների էֆեկտը, որովհետև այն չի կարող շատ երկար ժամանակ իր վրա կրել մյուս չաշխատող օրգանների ծանրաբեռնվածությունը: Իսկ այդ առումով աներկբա է, որ չնայած թավշյա հեղափոխությամբ իրավիճակի էական, հիմնարար փոփոխությանը, այդ թվում՝ պետական քաղաքականության ամբողջ սպեկտրի առավել հավասարակշռման տեսանկյունից, այդուհանդերձ, օրգանների աշխատանքի «բաշխվածությունը»՝ էֆեկտիվության տեսանկյունից, դեռևս մնում է անհամաչափության ռեժիմում, որն ունի հնարավորինս արագ ինստիտուցիոնալ կերպով հավասարակշռվելու անհրաժեշտություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում