Ապրիլի 5-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում
Ժամը 18:00-ի սահմաններում BMW մակնիշի 33 DD 700 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի 15.5-րդ կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթեկելի գոտի, անցել ճանապարհի բաժանարար գոտու հատվածով և բախվել Mercedes Vito մակնիշի 35 AG 614 համարանիշի ավտոմեքենային, այնուհետև առաջ ընթանալով՝ բախվել Honda Granta մակնիշի 35 DP 830 համարանիշի ավտոմեքենային:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աբովյան բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ վթարի մեղավորը՝ BMW-ի վարորդը, եղել է երիտասարդ աղջիկ:








































