Կատակերգու և «Ժողովրդի ծառա» կուսակցության ղեկավար Վլադիմիր Զելենսկին և Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն կմասնակցեն նախագահական ընտրությունների երկրորդ փուլին։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ԿԸՀ-ն։
ԿԸՀ-ն այդպիսի հայտարարությամբ հանդես է եկել ձայների 97․48 տոկոսի հաշվարկից հետո։ Մյուս թեկնածուները կորցրել են երկրորդ փուլում հանդես գալու հնարավորությունը՝ անկախ նրանից, թե ինչ արդյունք է գրանցված չմշակված քվեաթերթիկներում։
Ակնկալվում է, որ ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա ապրիլի 21-ին։












































