Thursday, 18 06 2026
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին
Բելառուսում «պատերազմ» է
Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տվել ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից

ԼՂ հակամարտությանը վերաբերող կարևոր հարցեր քննարկելու համար ոչ թե ժամեր են պետք, այլ օրեր. Թոմաս դը Վաալ

«Կարնեգի» հիմնադրամի փորձագետ Թոմաս դե Վաալը հարցազրույց է տվել«Էխո Կավկազա» ռադիոկայանի հետ զրույցում  անդրադարձել է Փաշինյան-Ալիև հանդիպմանը:

– Թոմաս, երկու ժամ՝ դեմ դիմաց, դա բավական ժամանակ է՝ լուրջ հարցեր քննարկելու համար: Ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ կարող էին խոսել այս ընթացքում Փաշինյանն ու Ալիևը:

Դե Վաալ. Իհարկե, երկու-երեք ժամը բավական երկար է, բայց ԼՂ հակամարտությանը վերաբերող կարևոր հարցեր քննարկելու համար ոչ թե ժամեր են պետք, այլ օրեր: Առավել ևս, սա Փաշինյանի ու Ալիևի առաջին պաշտոնական հանդիպումն է: Ոչ պաշտոնապես նրանք արդեն հանդիպել են, կարծեմ, Դուշանբեում, Դավոսում, բայց դեռ այսպես լուրջ հանդիպում չեն ունեցել: Նրանք պետք է ծանոթանան, հասկանան երկու երկրների ներքին դիրքորոշումները: Արդյունքում, ինչ խոսք, երկու-երեք ժամը լավ է, բայց կարծում եմ՝ շատ ավելի երկար ժամանակ է պետք:

– Ի՞նչ եք կարծում, նրանք պարզապես, այսպես ասած, «գույքագրում են» օրակարգային թեժ հարցերը՝ Ղարաբաղյան, հայ-ադրբեջանական, թե՞ կենտրոնացել են ինչ-որ սկզբունքային հարցերի վրա, մասնավորապես՝ այն հարցերի, որոնցով Փաշինյանը մեկնում էր Վիեննա` հասնել Ղարաբաղի պատվիրակությանը բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելուն:

Դե Վաալ. Դա արդեն առանցքային հարց է դարձել: Փաշինյանը պնդում է, որ բանակցային գործընթացի փոփոխության կարիք կա, նա կարծում է, որ այս գործընթացը պետք է ընդլայնվի, որպեսզի գործընթացին միանան նաև Ղարաբաղի հայերը: Բաքուն սկզբունքայնորեն դեմ է դրան: Բայց, պետք է նշել, որ Ղարաբաղի հայերը նախկինում՝ 90-ականների սկզբին, մասնակցում էին բանակցություններին: Ներկա ձևաչափը, որտեղ փաստացի ամեն ինչ որոշվում է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների կողմից, գործում է գրեթե 20 տարի, այն պահից, երբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը սկսեց հանդիպել Ալիև Ավագի հետ:

Ես կարծում եմ՝ կարելի է ընդլայնել բանակցությունների ձևաչափը, բայց, անկասկած, այդ դեպքում Ադրբեջանը կպնդի, որ բանակցություններին մասնակցեն նաև Ղարաբաղի ադրբեջանցիները, իսկ դա շատ երկար խոսակցություն է: Ես, ի վերջո, կարծում եմ, որ այս դեմ առ դեմ հանդիպումը խնդրի լուծում չէ, այս հակամարտության լուծմանը պետք է լինի առավել կառուցողական, համակարգային մոտեցում, քան երկու ղեկավարների պարբերական հանդիպումները:

Related image

– Ես գիտեմ, որ դուք բավական հոռետես եք այս հարցում հիմա՝ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո, ինչ-որ առաջընթաց գրանցելու հեռանկարի առումով: Ի՞նչ եք կարծում, այս հանդիպումը զուտ «արձանագրայի՞ն» էր՝ հանդիպել հանդիպելու համար, այն առումով, որ «ավելի լավ է բանակցել, քան չբանակցել», թե, ամեն դեպքում, Մինսկի խումբը հույս ուներ ինչ-որ փոփոխության հասնել, զարգացնալ այն դրական դինամիկան, որ հայտնվեց Դուշանբեից ու Դավոսից հետո:

Դե Վաալ. Ես կարծում եմ՝ կարելի է ասել, որ սա բանակցային գործընթացի վերսկսում է: Փաստացի՝ 7-8 տարի է՝ լուրջ բանակցային գործընթաց չի ընթանում: Վերջին անգամ կողմերը բավական մոտ էին լուծմանը, դա 2011թ. էր, Կազանում, այդ պահից մենք տեսել ենք հակամարտության վերսկսում, 2016-ի ապրիլին Քառօրյա պատերազմ: Ես հոռետեսորեն եմ մոտենում բեկում արձանագրելու հույսերին, բայց շատ դրական եմ վերաբերվում բանակցությունների վերսկսման գործընթացին, այն հանգամանքին, որ արդեն նոր ղեկավարները հանդիպում են:

Դրական է նաև այն, որ նախորդ տարի շփման գծում անհամեմատ քիչ կորուստներ են գրանցվել: Ես կարծում եմ, որ պետք է մեծ համբերություն ունենալ, որպեսզի այս գործընթացն առաջ գնա, և այստեղ, ինչ խոսք, շատ հարցեր կան. պատրա՞ստ է Ադրբեջանը, առաջին հերթին, սպասել, մինչև Հայաստանը բանակցությունների հարցում նոր մոտեցում կզարգացնի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում