«Այս պահին, երբ բանակցությունները վերսկսելու փորձեր են արվում, չի կարելի պրոցեսին մոտենալ հաղթանակ-պարտություն մոդելով։ Ի վերջո, բանակցությունները նրա համար չեն, որ ով է լավ բանակցող, ով՝ մյուս կողմին փակուղի մտցնում։ Մեկ ճշգրտում՝ Վիեննայի հանդիպման տեքստում բառ անգամ չեք գտնի, որ դրանք կոչվում են բանակցություններ։ Դրանք անվանվել են հանդիպում՝ Մինսկի խմբի ֆորմատով»,- ասաց քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը։