Friday, 19 06 2026
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին
Բելառուսում «պատերազմ» է
Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տվել ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից

Ադրբեջանը Տոնոյանի ասածը թող դիտարկի զգուշացում․ Բադասյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Մարտական խաչի ասպետ, Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանը։

-Պարոն Բադասյան, նախօրեին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ Վիեննայում տեղի ունեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու  Ալիևի հանդիպումը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել իրականացնել մի շարք մարդասիրական միջոցառումներ։ Ինչպե՞ս եք գնահատում հանդիպումը:

-Ես գտնում եմ, որ սա Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի հերթական հանդիպումն է, սակայն սա նման չէ մյուս հանդիպումներին, քանի որ Հայաստանի ներկայացուցիչն առաջին անգամ վերջին քսան տարվա մեջ նոր ձևաչափ է առաջարկում և հայ ժողովրդի կամքին համահունչ նոր ձև և նոր մեթոդներ է առաջարկում։ Եվ Ադրբեջանի նախագահը, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն իրենց հոգու խորքում գիտեն, որ այն, ինչ հայտարարվել է Հայաստանի ներկայացուցչի կողմից, դեռ բոլորը չէ և դեռ ավելին պետք է ասվի։ Դա նրանք հասկանում են։ Բացի այդ, այն ֆոնին, երբ Թրամփի կողմից Գոլանի բարձունքն Իսրայելի պետության մաս է ճանաչվում՝ պայմանավորված տեղի ժողովրդի անվտանգության երաշխիքներով, սա արդեն ինքնըստինքյան նոր լիցք է հաղորդում այն գաղափարին, որ «տարածքներ խաղաղության դիմաց» գործնականում կիրառելի չէ, դա հանգեցնելու է նոր պատերազմի։ Ինչպես նաև ազգերի ինքնորոշումը, որն աշխարհում հարգված է, բայց շատ դժվար ճանապարհ է անցնում ինքնորոշումը, բայց ամեն դեպքում թե՛ համանախագահները և թե՛ Ալիևը պետք է իմանան և գիտակցեն, որ իրենց համար նորանոր հաշիվներ են ի հայտ գալու և նաև համահունչ են լինելու ոչ միայն հայ ժողովրդի ցանկությանը, այլ նաև պատմական արդարությանը։ Գտնում եմ, որ այս հանդիպումը նշանակալից է լինելու նաև նրանով, որ Ադրբեջանն ի վերջո հասկանալու է, որ պատերազմով հարց չի լուծվի, բացի այդ, նաև հասկանալու է, որ այն տարածքները, որ իրենը չեն, ամենակարևորը, թե՛ Ադրբեջանը, թե՛ աշխարհը հասկանալու են, որ իրենք արհեստական պետություն են, չկա Ադրբեջանի տարածքային ամբողջականություն հասկացություն թե՛ պատմականորեն, թե՛ իրավականորեն։

-Ալիևը նշել է, որ Հայաստանի հետ բանակցությունների ձևաչափը մնում է անփոփոխ, բանակցություններում առաջընթաց կա, սակայն հավելել, որ շատ դրական են գնահատել ԵԱՀԿ Մինսկի խմբի մարտի 9-ի հայտարարությունը, որում նշված է, որ բանակցային ձևաչափի փոփոխությունը կարող է տեղի ունենալ միայն երկու կողմերի համաձայնությամբ։ Սրանով Ալիևը փակուղի չի ստեղծո՞ւմ։

-Իր իրավունքն է այդպես ասել, բայց այլ հարց է, որ ինքն իրավունք ունի ասելու, մի ուրիշ հարց է, թե իր ասելուց ինչ է կախված։ Ոչինչ կախված չէ իր ասելուց և իր կարծիքից։

-Նյու Յորքում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել է, որ տարածքներ խաղաղության դիմաց» ձևաչափ այլևս չի լինելու, որ մենք հակառակն ենք անում՝ նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց։ Ինչպե՞ս եք գնահատում, շատերի գնահատմամբ, շրջադարձային է այս հայտարարությունը։

-Հրաշալի հայտարարություն է, այն համահունչ է մեր իղձերին և ցանկություններին։ Ողջունելի է նախարարի այս հայտարարությունը, որովհետև պատերազմի պատրաստ լինելով, եթե ուզում ես խաղաղություն, ապա միայն պատերազմի պետք է պատրաստվես։ Սա աշխարհի ուժեղ պետությունների ապրելու երաշխիքն է և պատրաստ են պատժելու ցանկացածին, ով կհանդգնի սպառնալ իրենց երկրի քաղաքացիներին։

-Ինչպե՞ս կընկալի սա Ադրբեջանը, որպես սպառնալի՞ք, զգուշացո՞ւմ։

-Կուզեի, որ դա ընկալվեր որպես զգուշացում, իսկ սպառնալիքը իրենց լեզուն է վերջին 25-30 տարիների ընթացքում, իրենք անընդհատ սպառնացել են, և մենք առնվազն խոսել ենք իրենց լեզվով։

-Առաջիկայում կհանդիպեն երկու երկրների ԱԳ նախարարները։ Ինչպե՞ս եք գնահատում այս ինտենսիվ հանդիպումները։

-Ես կարծում եմ, որ Վիեննայում տեղի ունեցած հանդիպումը, ինչպես նաև երկու երկրների անվտանգության խորհուրդների նիստը, ինչպես նաև ԱԱԾ պետի՝ Վանեցյանի հայտարարությունը Արցախում, պաշտպանության նախարարի հայտարարությունը, Փաշինյանի հայտարարությունը, այս բոլորը համընկան, և հենց այն է, ինչ մենք ուզում ենք։

-Այսինքն՝ Արցախի և Հայաստանի իշխանությունների մոտեցումներում խնդրի կարգավորման հետ կապված տարբերություններ չկա՞ն։

-Իհարկե, տարբերություն կա։ Հայաստանի և Արցախի իշխանությունները, թեկուզ կուլիսներով նման հայտարարություններ են անում, բայց Արցախի իշխանությունը միշտ էլ պատրաստ է եղել նախորդ ռեժիմի զիջողական կեցվածքին, և որևէ իշխանության ներկայացուցիչ կամ իշխող ուժ  հակառակը նրանց չի ասել և չի պնդել։ Եվ եթե այսօր նրանք համակարծիք են, դա ողջունելի է, բայց սա Արցախի իշխանությունների ձեռքբերում չէ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում