Այսօր առավոտյան թուրքական ոստիկանությունը պայմանավորված խաղեր կազմակերպելու և անցկացնելու կասկածանքով ձերբակալել է ավելի քան 30 մարդու, որոնց թվում է նաև երկրի չեմպիոն «Ֆեներբախչե»-ի նախագահ Ազիզ Յիլդիրիմը: Այս մասին հաղորդում է AP-ն:
Հաղորդվում է, որ թուրքական ոստիկանության ձեռնարկած լայնամասշտաբ օպերացիան միտված է` բացահայտելու Թուրքիայի առաջնության բարձրագույն խմբում պայմանավորված հանդիպումների պատասխանատուներին: Արդյունքում, 12 քաղաքներում միաժամանկ ձերբակալվել են տարբեր ակումբներուի 30-ից ավելի ֆուտբոլիստների, մարզիչների և այլ ֆուտբոլային գործիչների:









































