Մակաոյից զբոսաշրջիկը վայր է ընկել զառիթափից ամերիկյան «Grand Canyon» ազգային պարկի դիտարկման հարթակ այցելության ժամանակ, հաղորդում է South China Morning Post-ը:
Ինչպես նշվել է, տղամարդը փորձել է սելֆի անել անդունդի եզրին, բայց չի կարողացել հավասարակշռությունը պահել և ցած է ընկել:
Պարբերականի տվյալներով, զբոսաշրջիկի մարմինը ուղղաթիռի օգնությամբ դուրս է բերվել 300 մետրանոց կիրճից:
Նշվում է, որ Մակաոյի բնակիչը մեկշաբաթյա շրջագայություն էր կատարում ԱՄՆ արևմտյան ափին՝ Հոնկոնգից ժամանած զբոսաշրջային խմբի կազմում:









































