Բանգլադեշի բնակչուհին մեկ ամսվա ընթացքում երկու անգամ ծննդաբերել է: Այս մասին գրում է Asia One պորտը:
20-ամյա Արիֆ Սուլթանը իր առաջին երեխային լույս աշխարհ է բերել 2019 թ. փետրվարի վերջին: Կինը ծննդաբերել է առանց բարդությունների, սակայն բժիշկները հազվադեպ անոմալիայի՝ երկրորդ արգանդի պատճառով չեն նկատել երկրորդ հղիության առկայությունը: Կինը ևս երկու պտուղ է կրել երկրորդ արգանդում:
Մարտի վերջում կինը կեսարյան հատումով ծննդաբերել է երկվորյակներին։ Բժիշկ Դիլիփ Ռոյան ասում է, որ դա իր 30-ամյա աշխատանքային գործունեության ընթացքում առաջին դեպքն է։
Բոլոր երեխաներն էլ առողջ են։ Այժմ ծնողները մտածում են ինչպես մեծացնել երեք զավակներին, քանի որ ամուսինը շատ համեստ աշխատավարձ է ստանում։









































