Այսօր՝ մարտի 28-ին, Ազգային ժողովը շարունակում է աշխատանքները և կառավարությամբ նախաձեռնել է արտահերթ նիստ, որի օրակարգում ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում և Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու հարցն է:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հայտարարեց, որ տարընթերցման տեղիք է տալիս «նոր» բառը. «Նորը լինում է հագուստը, հեծանիվը, եթե լիներ «այլ թեկնածու», այս քննարկումը չէր լինի»:
Նա հատուկ ընդգծեց, որ ինքը չունի կանխակալ վերաբերմունք որևէ անձի նկատմամբ:
Մանրամասները՝ տեսանյութում:









































