Թուրքական «Գալաթասարայ»-ը պատրաստ է «Արսենալ»-ի ռուս հարձակվող Անդրեյ Արշավինի համար վճարել 13.5 մլն ֆունտ ստերլինգ: Այս մասին հաղորդում է The Sun-ը:
Առաջիկա օրերին «Արսենալ»-ը պայմանագիր կկնքի ֆրանսիական «Լիլ»-ի հարձակվող Ժերվինիոյի հետ, այդ պատճառով նրանք ցանկանում են վաճառել Արշավինին, ում պայմանագրի ժամկետը լոնդոնյան ակումբի հետ ավարտվում է հաջորդ տարի:
Եթե հաշվի առնենք, որ Ռուսաստանի հավաքականի ավագն անցյալ մրցաշրջանում այնքան էլ հաճախ չէր հայտնվում իր թիմի հիմնական կազմում, և այլ եվրոպական թիմերից լուրջ առաջարկներ չկան, ապա նրա տեղափոխությունը թուրքական ակումբ շատ ավելի իրատեսական է դառնում:








































