Saturday, 11 05 2024
«Աբովյանի գեղարվեստի դպրոցի թիմը հաղթել է մրցույթում՝ Գեղարդ տեսանյութով»․ ԿԳՄՍ նախարար
00:45
Երկրի վրա մագնիսական ուժգին փոթորիկ է սկսվել
ՄԻՊ-ը բարձր է գնահատել ՊՆ հանձնառությունը
Ալիևը պարտավորվե՞լ է խաղաղության գնալ. «վարդագույն պատկեր» և վտանգներ
Սանկտ Պետերբուրգում ավտոբուսի՝ գետն ընկնելու հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի
Բոլոր խաղաքարտերը բացված չեն. Փաշինյանին հեռացնելու 4-րդ «ռաունդը»
Հիմա կասեք՝ եթե թիրախային նպատակներ չունեիք, ինչու մեզ հավաքեցիք. վաղը մշակելու ենք դրանք
Խաղաղ և համառ զրույցներ ունենալ ՔՊ պատգամավորների հետ. Գալստանյանը 1 շաբաթ ժամանակ տվեց
Որքան մարդ է մասնակցել այսօրվա հանրահավաքին․ ԻՔՄ հաշվարկ
Հայտնի է՝ որ համարի ներքո «Եվրատեսիլ-2024»-ի եզրափակչում հանդես կգա «Լադանիվա»-ն
Հայկական Կարմիր խաչի ընկերության նոր նախագահ է ընտրվել Դավիթ Ներսիսյանը
Անահիտ Ավանեսյանը կմասնակցի Աբու Դաբիի առողջապահության համաշխարհային շաբաթվա բացմանը
23:00
Բայդենը կարգադրել է Ուկրաինային 400 մլն դոլարի նոր ռազմական օգնություն տրամադրել
Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին ձորը գլորված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
Մոսկվան «հարավ-կովկասյան տրիո՞» է ձեւավորում, թե Արեւմուտքն է տարածաշրջանը թողնում Ռուսաստանի «պարեկությանը»
Ալմաթիի գործընթացը ձևով ավելի մոտ է Մոսկվայի և Բաքվի շահերին, բովանդակությամբ՝ Երևանի և Արևմուտքի
Իշխան Սաղաթելյանն այցելում է Բագրատ Սրբազանի կացարան
Պարոն Գալստանյանը պարտավոր է բացատրել՝ ինչու էր լռում, երբ երկիրը տասնամյակներ հարստահարվում էր
Սրբազանը ավելի ծանր է, քան դուք ձեր կնանիքով ու էրեխեքով. թքե՛մ ձեր երեսին. Անաիս Սարդարյան
Գալստանյանը հանձնարարեց մինչև կիրակի երեկո կազմել դիվանագիտական և ԶՈՒ հայեցակարգեր
Երկրորդ նախագահի՞ց են այդքան վախեցած, թե՞ ինձնից. Գալստանյանը՝ նախկինների հետ կապերի մասին
Քաղաքական կոռուպցիա է. նույնիսկ չեն խորշում արցախցիներին խաբել վերադարձի հույսով
Մեր բանաձևը պարզ է. խաղաղության գործընթացը տարածաշրջանում խիստ կարևոր է, որին ԵՄ-ն աջակցում է
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Ալմաթիում
Ինչ է եղել Ալմաթիի հայ-ադրբեջանական «գորգի տակ»
ԵՄ-ն ոչ մահաբեր զենքեր է տրամադրել ՀՀ-ին, նաև ավելացրել է դիտորդների քանակը սահմանին
20:40
Սպիտակ տունը հայտարարել է Ուկրաինային 400 մլն դոլարի օգնության մասին
«Քաջարի մարտիկ-2024»․ ՀՀ ԶՈւ-ն արժանացել է բարձր գնահատականի
«Հայաստանն ու նրա թիկունքում կանգնած արտաքին շրջանակները կզղջան, եթե մեզ հետ հաշվի չնստեն»․ Ալիևը
Երևան-Սևան ավտոճանապարհին 110 հատ գազի բալոն տեղափոխող բեռնատար է շրջվել

Կարող է նույնիսկ երեք պարգևատրում լինի այս տարի. Արարատի մարզպետը պատրաստվում է կրկին պարգևատրել իրեն

Անցած տարվա ապրիլ-մայիսյան հեղափոխության շնորհիվ գյուղապետից մարզպետ դարձած Գարիկ Սարգսյանը գրեթե ամեն օր հայտնվում է լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։ Սարգսյանից դժգոհություններ մարզում կան։ Արարատի մարզի բնակիչները մարզպետից իրենց դժգոհությունը չէին թաքցնում նաև անցած շաբաթ օրը վարչապետի կողմից մարզ կատարած այցի ժամանակ։

Օրերս էլ մամուլը գրել էր, որ մարզպետն իր ազգականներին աշխատանքի է տեղավորում, ինչպես նաև որոշել է իրենով անել Աբրահամյաններին պատկանող բիզնեսները: Եվ այդ հերթում առաջինը Արաքսի ափին ավազի արդյունահանման բիզնեսն է, որով հնարավոր է զբաղվել միայն վարչական լծակների առկայության դեպքում, ինչն այսօր չունեն Աբրահամյանները, բայց ունի Սարգսյանը։

Պարոն Սարգսյան, Դուք իսկապե՞ս ցանկանում եք զբաղվել Աբրահամյանների բիզնեսով։ Ինչպե՞ս կարձագանքեք այդ լուրերին։

– Երևի մենք արդեն սկսենք որոշ լրատվականների հրավիրել դատարան։ Թող իրենք դատարանում պարզաբանեն, թե որտեղից իրենց այդ լուրերը և առհասարակ։

Ուզում եք ասել, որ բիզնեսի մասով խոսակցությունները իրականության հետ կապ չունե՞ն։ Դուք որևէ բիզնես ձեռք չեք բերել և նման մտադրություն չունե՞ք։

-Ես այս պահին ոչ մի բիզնեսի չեմ տիրապետում և նպատակ էլ չունեմ բիզնեսով զբաղվել։ Ես քաղաքական գործիչ եմ, ես հանրային ծառայող եմ և դրա համար ստանում եմ աշխատավարձ ու իմ աշխատավարձը կամ պարգևատրումները ինձ բավարարում են։ Ես որևէ բիզնեսի մեջ թաթախվելու կարիք չունեմ։

Դե, իհարկե, 105 տոկոս պարգևատրումը բավարարող է։ Դուք նաև հանդես էիք եկել առաջարկով այդ պարգևատրումների որոշակի տոկոսն ուղղել բարեգործության։ Դուք անձամբ այդ հատկացումներն արե՞լ եք։

-Ես փետրվար ամսին անցած տարի իմ ստացած պարգևատրման 105 տոկոսի չափով հատկացումներ եմ արել։ Անձամբ այցելել եմ բազմազավակ ընտանիքների։ Չեմ ուզում ուղղակի շահարկել այդ ընտանիքների անունները։ Մենք անգամ այս մասին հրապարակում էլ չենք ունեցել։ Բայց ես իմ աշխատավարձի պարգևատրման 105 տոկոսի չափով, նույնիսկ ավելի, քան ես ստացել եմ, օգտագործել եմ բարեգործական նպատակով։ Բայց դա չի նշանակում, որ իմ ստացած պարգևատրումն արդարացված չէր։ Ես իմ հաջորդ պարգևատրումը ևս պետք է ուղղեմ բարեգործության։

-Այսինքն՝ այս աղմուկից հետո նորից պարգևատրում է լինելո՞ւ։

-Կարող է նույնիսկ երեք պարգևատրում լինի այս տարի։

-Ինչի՞ համար, պարոն Սարգսյան:

-Կտեսնեք։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում