«Վրիժառուները. ֆինալ» բլոկբաստերի թրեյլերները ռեկորդային թվով դիտումներ են հավաքել, դառնալով ամենաճանաչվածը կինոյի պատմության մեջ: Ընդ որում, առաջին թրեյլերն ավելի ճանաչված էր, քան երկրորդը: Այս մասին նշվել է Marvel Studios-ի Twitter-հաղորդագրության մեջ:
Ֆիլմի առաջին թրեյլերը մեկ օրվա ընթացքում 289 միլիոն դիտում է հավաքել, իսկ երկրորդը՝ 268 միլիոն: Առաջատարների եռյակը եզրափակում է նախորդ «Վրիժառուները. Անվերջության պատերազմ» ֆիլմի թրեյլերը:
«Շնորհակալություն, տիեզերքի ամենամեծ երկրպագուներ, որ երկու շաբաթ անընդմեջ «Կապիտան Մարվելը» դարձնում եք թիվ առաջինը և անում եք ամեն ինչ, որպեսզի 24 ժամվա ընթացքում «Վրիժառուները. ֆինալ»-ի թրեյլերը դիտեք 268 միլիոն անգամ»,- նշել են ընկերության ներկայացուցիչները հրապարակման մեջ:
Whatever it takes. Watch the brand-new trailer for Marvel Studios’ #AvengersEndgame. In theaters April 26. pic.twitter.com/rqJKEI1WAY
— Marvel Studios (@MarvelStudios) March 14, 2019









































