Tuesday, 21 05 2024
Հայաստանը մասնակցում է ՆԱՏՕ-ի զորավարժությանը
Հաղարծինի քոթեջներից գողություն են կատարել․ կասկածյալները հայտնաբերվել են
«Սրբազան վարչապետ» սցենարը ՔՊ-ն չի էլ քննարկի
Արարատի դպրոցներից մեկում սովորող աշակերտուհուն կանեփից պատրաստված թմրամիջոց է հյուրասիրել
Իջևանցին մերժել է խնդրանքը, ի պատասխան՝ դանակով խփել է իր ոտքին և թիկունքին
Ինչո՞վ է Ալիևը տարբերվում Նեթանյահուից
Լքել Հայաստանը՝ որդուն խրամատում չտեսնելու համար
ԱՄՆ-ն դաշնակցում է Հայաստանի հետ. Բաքվին բացատրել են՝ ինչ պետք է անի
Գալստանյանը շարունակում է սիրո անվան տակ ատելություն տարածել
Սուրբ Գրքի «Հորս տունը» մտածել է՝ իր սեփականն է. Գալստանյանը արձագանքում է Ալեն Սիմոնյանին
Եկեղեցու գույքը պետք է վերադարձվի. Գալստանյանը «Կինո Մոսկվան» է պահանջում
Դատարկ օդերի հետ խոսե՞մ. Գալստանյանն արձագանքում է ընդդիմախոսներին
Էլ տեղ չունեմ, որ բերետավորները չեն խփել. ասում են նորմալ ա. Գառնիկ Դանիելյան
Պաշտպանության նախարարն այցելել է նոր կառուցված զորամաս
Պատերազմի հրահրողն էլ, հեղինակն էլ այսօրվա գործող իշխանությունն է իր ղեկավարի հետ Սրբազան
«Թոխմախի Մհերի» ընտանիքի Դուբայի գույքերը․ դատախազությունը դրանք չի հայտնաբերել
Ձեր տասը մատին էլ մեխ տան՝ դուք մանդատ դնող չեք. ստին էլ չափ կա
Ռոբերտ Քոչարյանը մեր երկրում հանցավոր արժեքներով առաջնորդվելու կնքահայրն է
Մանդատ դրեք, եթե մտածում եք, որ կպչած ենք մեր աթոռից, չեք անի
Բագրատ Գալստանյանը հանդիպել է Արցախի կառավարության ու պատգամավորների հետ
Կապանում հրկիզել են քաղաքապետ Գևորգ Փարսյանին սպասարկող «Lexus»-ը․ ժամանել է ԱԱԾ-ն
ԱՄՆ-ն հետաքրքրված է Հայաստանի հետ գործակցության ընդլայնմամբ
«Պետք է վերջ դրվի Նեթանյահուի ցեղասպան քաղաքականությանը»․ Էրդողան
«Անկախացումից ի վեր ՀՀ-ի և ՄԱԿ-ի համագործակցությունը եղել է բազմաշերտ և արդյունավետ»․ ՀՀ նախագահ
22:45
Զելենսկին զանգահարել է Ալիևին
Ոսկեպարի Սբ Աստվածածին եկեղեցու տանիքածածկերը կնորոգվեն
Եթե «պայթի» Վրաստանը
Իրանի դիրքերը թուլացնելու փորձեր կարվեն. Երևանը պետք է պատրաստ լինի նույնիսկ անհնար սցենարներին
Իրանում լրջագույն խնդիր է օդային փոխադրումը․զարմանալի է, որ նման ուղղաթիռով են տեղափոխել նախագահին
Մոտենում է հերթական տեղումնաբեր ակտիվ ցիկլոնը

Վարչապետն անվստահություն հայտնեց. ինչ քայլեր են հետևելու

Մարտի 16-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Արարատի մարզի գյուղեր, ընդ որում՝ նախապես չհայտարարված ու չազդարարված, այսպես ասած՝ անսպասելի և քողարկված, փաստացի անվստահություն էր իշխանությանը, կառավարման համակարգին: Դրանով Նիկոլ Փաշինյանն արձանագրեց, որ դժգոհ է համակարգի արդյունավետությունից, նաև կենտրոն-տարածքներ հաղորդակցության արդյունավետությունից: Հակառակ դեպքում չկա այդօրինակ այցերի կարիք, եթե անգամ այցերն ունեն ավելի շատ PR նշանակություն:

Հետաքրքիր է, իհարկե, թե ի՞նչ սկզբունքով է Փաշինյանն ընտրել Արարատի մարզը: Դա պատահականությո՞ւն է, ընտրությունը եղել է, այսպես ասած, մոտ մարզի՞ տրամաբանությամբ, թե՞ վարչապետը ընտրել է այն մարզը, որի առնչությամբ ունի կառավարման արդյունավետության ամենամեծ դժգոհությունը՝ հաշվի առնելով, որ Արարատի մարզպետը այս ամիսների ընթացքում թերևս ամենաաղմկոտ ֆիգուրներից մեկն է, որի գործունեության առնչությամբ եղել են տարբեր տհաճ պատմություններ:

Սակայն խնդիրն այդուհանդերձ պետք է դիտարկել թերևս կառավարման համակարգի հանդեպ վերաբերմունքի ավելի լայն համատեքստում: Այստեղ էլ բնականաբար ծագում է հարց, թե ինչո՞ւ չեն կատարվում կադրային փոփոխություններ, որոնք կբարձրացնեն արդյունավետությունը և չեն տա դժգոհության տեղիք:

Խոշոր հաշվով, գործ ունենք ընդհանուր առմամբ հետաքրքիր մի «սինդրոմի» հետ, որ կար նաև նախկին իշխող համակարգում: Իհարկե չկային, այսպես ասած, չհայտարարված այցեր, որովհետև նախկինում առաջին դեմքերը, չունենալով հանրային մեծ լեգիտիմություն, իրենց չէին կարող թույլ տալ հանպատրաստից շրջել հանրապետության տարածքում: Բայց, այդուհանդերձ, կար մի տրամաբանություն, որի շրջանակում փորձ էր արվում առաջին դեմքերի մարզային կամ այլ այցերով ստեղծել «բարի թագավորի» մի նկարագիր, որին «խաբում» կամ իրականությունը որից «կոծկում» էին նրա տարբեր ենթակաները:

Գործնականում վարչապետ Փաշինյանի այցն այդ տրամաբանության մեջ է, պարզապես ներկայիս լեգիտիմ իրավիճակի համատեքստում:

Նախկինում հանրության ճնշող մեծամասնությունը գուցե չէր ընդունում այդ մոտեցումը, այժմ ընդունում է, որովհետև տարբեր են, օրինակ, Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի լեգիտիմության բազաները: Միաժամանակ անհերքելի է, որ իշխանություն երևույթը անխուսափելիորեն ենթադրում է իհարկե առաջին դեմքին իրականության որոշակի աղճատված հասանելիություն, որովհետև մեկ մարդը ուղղակի ֆիզիկապես չի կարող տիրապետել հանրապետության ամբողջ իրադրությանն ու անցուդարձին՝ ոչ միայն անգամ մոտ մարզերում, այլև նույնիսկ Երևանի շրջանակում: Սակայն բուն հարցն էլ հենց այն է, թե ինչպես ի վերջո ստեղծել կառավարման համակարգ, երբ խնդիրների լուծումն ու իրավիճակի զարգացումը կախված են ոչ «մեկ մարդուց», ոչ «բարի թագավորից»՝ անկախ լեգիտիմության աստիճանից: Դա մեկ մարդու դերի նվազեցման հարց չէ, այլ տարբեր ուրիշ մարդկանց դերի և պատասխանատվության բարձրացման:

Դա թերևս նշանակում է, որ Փաշինյանի «մարտավարությունը» պետք է ենթադրի շատ կոնկրետ արդյունքներ, հակառակ դեպքում կստացվի, որ չի աշխատում նույնիսկ «մեկ մարդու» մեխանիզմը, և ոչ թե «մյուս մարդիկ» կսկսեն աշխատել ավելի պատասխանատու և հստակ, այլ ընդհանրապես մարդիկ կսկսեն ավելի անվստահ լինել նույնիսկ ներկայումս չափազանց վստահելի «մեկ մարդու» հանդեպ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում