Ավելի քան հազար մարդ է մասնակից և հանդիսատես դարձել Կանադայի մայրաքաղաք Օտավայում Սուրբ Պատրիկի օրվա առթիվ կազմակերպված ամենամյա շքերթին։ Քաղաքային վարչակազմում հայտնել են, որ շքերթն Օտավայում 37-րդ անգամ է տեղի ունեցել, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Շքերթը մեկնարկել է Օտավայի քաղաքապետարանից և անցել մի քանի կենտրոնական փողոցներով։ Այդ փողոցներով տրանսպորտային երթևեկությունը ժամանակավորապես արգելափակվել է։ Երթին մասնակցել են դերասաններ, իռլանդական ավանդական պարեր պարողներ, ինչպես նաև ավտոմեքենաների մի քանի հարթակներ, որոնցից մեկում էր նաև «Սուրբ Պատրիկը»։
Շքերթին նաև շուրջ 10 հազար ռետրո-ավտոմեքենա է մասնակցել։ Հանդիսատեսը հիմնականում կանաչ գույնի հագուստով էր, ոմանք՝ Իռլանդիայի խորհրդանիշեր երեքնուկի, լեպրեխոնի և տավիղի կերպարներով։
Սուրբ Պատրիկի օրը նշվում է մարտի 17-ին։ ԱՄՆ-ում, ինչպես նաև Կանադայում շատ իռլանդացիներ են բնակվում, որոնք խորապես հավատում են Սուրբ Պատրիկին։