81 տարեկանում մահացել է կիթառահար և ռոք երաժիշտ Դիք Դեյլը (Ռիչարդ Էնթոնի Մոնսուր)։ Այս մասին հաղորդում է TMZ-ը՝ վկայակոչելով նրա որդուն՝ Սեմ Բոլին։
Դեյլը հայտնի է որպես սերֆ-ռոք երաժշտական ոճի հիմնադիր, որը հատնի էր 1960-ականներին։ Կայքը նշում է, որ երաժիշտը հանրաճանչություն է ձեռք բերել Misirlou սինգլի շնորհիվ, որն օգտագործվել է Քվենտին Տարանտինոյի «Քրեական ընթերցվածք» ֆիլմում։
Իր երաժշտական կարիերայի ընթացքում Դեյլը 11 ալբոմ է թողարկել։
Կյանքի ընթացքում երաժիշտը երկու անգամ հաղթահարել է քաղցկեղը, ինչպես նաև բուժվել շաքարախտի դեմ։








































