Tuesday, 21 05 2024
Սուրբ Գրքի «Հորս տունը» մտածել է՝ իր սեփականն է. Գալստանյանը արձագանքում է Ալեն Սիմոնյանին
Եկեղեցու գույքը պետք է վերադարձվի. Գալստանյանը «Կինո Մոսկվան» է պահանջում
Դատարկ օդերի հետ խոսե՞մ. Գալստանյանն արձագանքում է ընդդիմախոսներին
Էլ տեղ չունեմ, որ բերետավորները չեն խփել. ասում են նորմալ ա. Գառնիկ Դանիելյան
Պաշտպանության նախարարն այցելել է նոր կառուցված զորամաս
Պատերազմի հրահրողն էլ, հեղինակն էլ այսօրվա գործող իշխանությունն է իր ղեկավարի հետ Սրբազան
«Թոխմախի Մհերի» ընտանիքի Դուբայի գույքերը․ դատախազությունը դրանք չի հայտնաբերել
Ձեր տասը մատին էլ մեխ տան՝ դուք մանդատ դնող չեք. ստին էլ չափ կա
Ռոբերտ Քոչարյանը մեր երկրում հանցավոր արժեքներով առաջնորդվելու կնքահայրն է
Մանդատ դրեք, եթե մտածում եք, որ կպչած ենք մեր աթոռից, չեք անի
Բագրատ Գալստանյանը հանդիպել է Արցախի կառավարության ու պատգամավորների հետ
Կապանում հրկիզել են քաղաքապետ Գևորգ Փարսյանին սպասարկող «Lexus»-ը․ ժամանել է ԱԱԾ-ն
ԱՄՆ-ն հետաքրքրված է Հայաստանի հետ գործակցության ընդլայնմամբ
«Պետք է վերջ դրվի Նեթանյահուի ցեղասպան քաղաքականությանը»․ Էրդողան
«Անկախացումից ի վեր ՀՀ-ի և ՄԱԿ-ի համագործակցությունը եղել է բազմաշերտ և արդյունավետ»․ ՀՀ նախագահ
22:45
Զելենսկին զանգահարել է Ալիևին
Ոսկեպարի Սբ Աստվածածին եկեղեցու տանիքածածկերը կնորոգվեն
Եթե «պայթի» Վրաստանը
Իրանի դիրքերը թուլացնելու փորձեր կարվեն. Երևանը պետք է պատրաստ լինի նույնիսկ անհնար սցենարներին
Իրանում լրջագույն խնդիր է օդային փոխադրումը․զարմանալի է, որ նման ուղղաթիռով են տեղափոխել նախագահին
Մոտենում է հերթական տեղումնաբեր ակտիվ ցիկլոնը
21:40
Վրաստանում ԱՄՆ պաշտոնյաներին մեղադրել են շանտաժի մեջ
21:30
Տուսկը հայտնել է, որ Լեհաստանի իշխանությունները չեն ծրագրում ականապատել արևելյան սահմանը
21:20
Պակիստանի բնակիչներին կոչ են արել չլքել տները անոմալ շոգի պատճառով
ՀՀ և Սլովենիայի ԱԳՆ-ներն անդրադարձել են միջազգային և տարածաշրջանային վերջին զարգացումների անվտանգային ազդեցություններին
Հնդկաստանի խոսուն որոշումը Իրանի առնչությամբ. Հայաստանի ուշադրության հրամայականը
ՀՀ և Սլովենիայի ԱԳՆ-ներն անդրադարձել են միջազգային և տարածաշրջանային վերջին զարգացումների անվտանգային ազդեցություններին
20:40
Մեծ Բրիտանիան և Ֆինլանդիան Ռուսաստանին հռչակել են գլխավոր սպառնալիք
20:30
Ֆրանսիան 45 ուկրաինացի զինվորի է վարժեցրել «Կեսար» հաուբիցները գործարկելու համար
20:20
ԱՄՆ-ն հայտնել է ԵՄ-ում պառակտման մասին՝ Նեթանյահուի նկատմամբ ՄՔԴ-ի կալանավորման հրամանի պատճառով

Քաղաքացու շահի հիմնավորմամբ վտանգեցին բոլորի շահերը

Մեր զրուցակիցն է տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:

-Պարոն Բոստանջյան, Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթը դեռ ԱԺ չի հասել, բայց արդեն իսկ որոշակի դժգոհություն կա տարբեր շրջանակների կողմից։ Մասնավորապես, գրավատների և փոխանակման կետերի արտոնագրային վճարները 60 անգամ ավելանում են։  Նշվում է, որ մի խմբի շահերի սպասարկման համար ոտնահարվում են մյուս խմբի շահերը, որ շուկայի փոքր ու միջին խաղացողները դաշտից դուրս են մղվում և կենտրոնացվում է շուկան խոշորների ձեռքում։ Այստեղ խնդիր տեսնո՞ւմ եք։

-Ես ավելի հիմնավոր խնդիր եմ տեսնում։ Տպավորություն է, որ որոշում կայացնողների երևակայության մեջ այն մտածողություն է, որ այն, ինչ տեղի է ունեցել, եղել է անօրինական, հիմա պետք է դարձնել օրինական, իսկ «օրինականացնողների» ճնշող մեծամասնությունը, եթե ոչ բոլորը, գործից բացարձակապես չեն հասկանում։ Շատ տխուր վիճակ է տիրում երկրում։ Մեկն ասում է փողերը վերցրեք ձեռքներից, մյուսն ասում է սրճարանը հանձնեք և այլն։ Իմ կարծիքով՝ այստեղ խնդրին համակարգված մոտեցում չկա։ Ինչ վերաբերում է գրավատներին ու առանձին ծառայություններին, եթե համակարգային դիտարկենք խնդիրը, ստացվում է՝ ով որտեղ ինչ մտածում է, իր տրիվյալ մտածողությամբ ուզում է նման փոփոխություններ իրականացնել։ Տեսեք՝  դպրոցի երկարամյա վաստակ ունեցող տնօրենին հեռացնում են աշխատանքից, բերում են ինչ-որ մեկին, որն անգամ սովորական բարև տալ չի կարողանում։ Եվ փաստորեն նման հիվանդ մտածողության տեր սուբյեկտները, որոնք այս պահին քայլեր են իրականացնում, բնականաբար, բարձրացնում են այնպիսի մոտիվացիաներ, հիմքեր, նորմեր, որ իբրև թե հասարակության կողմից ընդունվի: Բայց մենք տեսնում ենք, որ սկսած համայնքներից, փոքր գյուղերից, բոլոր տեղում բացառապես միայն բողոքներ են։ Եկեք գոնե պետական կարևորագույն ինստիտուտի՝ իրականացվող հարկային քաղաքականության վերաբերյալ խոսենք։ Մի քանի ամիս է բարձրաձայնում ենք, թե ինչ պետք է անել, բայց մինչև հիմա Հարկային օրենսգրքի փաթեթն անգամ ԱԺ չի հասել, որոշում կայացնողների մոտ անգամ կան անլուծելի հակասություններ։ Եվ սա խոսում է այն մասին, որ որևէ հարց նախապես, ինչպես հարկն է, չի քննարկվում։

-Իշխանությունը Հարկային օրենսգրքի փաթեթի վրա դեռ աշխատանքներ են իրականացնում։ Եվ այս ձգձգումը իշխանությունը պայմանավորում է նրանով, որ ուզում են բոլոր կողմերին, բոլոր հնչող առաջարկները լսեն, որ քաղաքացու շահը չստորադասվի։ 

Քաղաքացու շահի հիմնավորմամբ դուրս է գալիս, որ վտանգեցին բոլորի շահերը։ Դե որ այդպես է, եկեք ամբողջ երկիրը վերացրեք, հետո բոլորի շահերը պաշտպանված վիճակում քայլեր կատարեք։ Այդպես բա՞ն է լինում։ Ես հասկանում եմ, որ խոցելի պահեր լինում են, բայց ամեն ջուր, որ կեղտոտված է լինում, այն ինքնամաքրվում է իր մակընթացություններով։ Եվ կտրուկ վիրահատական մոտեցումները կարող է պատահի վիրահատության ենթարկողներին սպանի, ինչի մասին է խոսքը։

-Նախագծով առաջարկվում է անցնել եկամտային հարկի համահարթ սկզբունքի՝ սեպտեմբերի 1-ից՝ առաջին տարում սահմանելով եկամտային հարկի 23 % դրույքաչափ բոլորի համար՝ ներկայիս պրոգրեսիվ դրույքաչափի փոխարեն՝ 23 – 36 տոկոս: Նախատեսվում է, որ հետագայում եկամտային հարկի դրույքաչափը մինչև 2023 թվականը աստիճանաբար կնվազեցվի մինչև 20 տոկոսի։ Ինչպե՞ս եք գնահատում այս քայլը, որքանո՞վ այն կարող է արդյունավետ լինել։ 

-Սկսած Խորհրդային Միության տարիներից՝ ես հարաբերականորեն բարձր աշխատավարձ ստացող եմ։ Եվ եթե ես միայն իմ շահերի դիտակետից նայեի, եկամտային հարկի համահերթեցման տարբերակը ինձ համար շատ շահեկան է, բայց չի լուծում խնդիրը, քանի որ հանրության ճնշող մեծամասնությունը այսօրվա գների պայմաններում, երբ մինչև 150.000 դրամ աշխատավարձ են ստանում, նրանց մոտ ոչինչ չի փոխվում: Այսինքն՝ թշվառության մեջ գտնվող փոքր եկամուտ ունեցողներն ավելի են թշվառության մեջ հայտնվում, քանի որ բազմաթիվ ապրանքատեսակների համար ակցիզային հարկ սահմանելով դժվարությունը նրանց մոտ ավելի է մեծանում։ Եվ այստեղից գալիս է այն, որ եկամտային հարկի համահարթեցումը հիմնավորված չէ։

-Սա հեղափոխական հարկային օրենսգրքի փաթեթ չէ՞։ 

-Եթե, օրինակ,  մարդիկ այդպես են մտածում, թող այդպես մտածեն, ես ինչ ասեմ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում