Amazon ամերիկյան ընկերությունը շահույթ է ստանում գրքերի վաճառքից, որոնք գրվել են աջ ծայրահեղականների կողմից, ինչպիսին է նորվեգացի Անդերս Բրեյվիկը: Այս մասին ասվում է The Sunday Times-ի հետաքննության մեջ:
Պարբերականի տվյալներով՝ Բրեյվիկի, ինչպես նաև ԱՄՆ-ից զանգվածային մարդասպան Դիլան Ռուֆի գրքերը ազատորեն վաճառվում են Amazon-ի ֆրանսիական կայքում: Գնորդնեորը կարող են ստանալ ծայրահեղական գրականությունը պատվիրելու հաջորդ իսկ օրը:
Բացի այդ, օգտատերերին առաջարկվում է բաժանորդագրվել հեղինակին՝ հետևելու համար նոր հաղորդագրություններին, ինչպես նաև առաջարկվում է երաշխավորված գրականություն՝ նման զանգվածային սպանությունների գրքերին:
Ընդ որում, ընդգծվում է, որ Նոր Զելանդիայի մզկիթների հարձակման մեջ մեղադրվող Բրենթոն Տարանտը, իր իսկ խոսքով, «ոգեշնչվել է»՝ կարդալով Բրեյվիկի գրքերը:









































