Էգ փիղը՝ հայտնի որպես F_MU1, մահացել է Քենիայի Ցավո հարթավայրում: Այս մասին հայտնում են արտասահմանյան ԶԼՄ-ները:
Փիղը 60 տարեկան էր, նա մահացել է ծերությունից: F_MU1-ը աֆրիկյան փղերից վերջիններից մեկն էր այնքան երկար ժանիքներով, որ դրանք հասնում էին գետնին: Այդպիսի ժանիքներով մնացել է ընդամենը 30 հատ փիղ:
We may/will see these majestic animals go extinct. It hurts like hell to realise that. BBC News – Last photos of Kenya's 'elephant queen' https://t.co/6baJzkjbcf #Elephants pic.twitter.com/ydPd344PQI
— Madeleine Boerma (@mamboe29) March 13, 2019
Փղին կենդանության օրոք լուսանկարած բրիտանացի լուսանկարիչ Ուիլ Բերարդ-Լուկասը հայտարարել է. «Եթե փղերն ունենային իրենց թագուհին, ապա այդ տիտղոսին կարժանանար հենց նա»:
«Նրա ժանիքներն այնքան հսկայական էին, որ իրենց հետևից հողի վրա թողնում էին երկու ակոսներ: Նա կարծես անցյալի կենդանի հիշողությունը լիներ»,- նշել է լուսանկարիչը:










































