Saturday, 27 06 2026
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

Բանաձևի հետ մեծ հույսեր կապել պետք չէ․ ԱՄՆ նախագահը չի արտասանի «Ցեղասպանություն» բառը

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը (դեմոկրատ) և Հանրապետական կուսակցության անդամ Գուս Բիլիրակիսը դիմել են Ներկայացուցիչների պալատի իրենց գործընկերներին՝ կոչ անելով միանալ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևի ներկայացման հարցում:

Երկկուսակցական փաստաթղթի նպատակն է այնպես անել, որ ամերիկյան իշխանությունների քաղաքականությունը հետևի ստորև ներկայացված կետերին.

1. Հայոց ցեղասպանության հերքման մերժում,

2. ԱՄՆ կառավարության կողմից հանցանքի պաշտոնական ճանաչում և ոգեկոչում,

3. ժամանակակից աշխարհում այդպիսի դաժանությունները կանխելու նպատակով Հայոց ցեղասպանության թեմայով ուսուցում կազմակերպելու, հարցի շուրջ հանրային իրազեկման կարևորության գիտակցում:

Բանաձևի հեղինակներն այժմ խնդրում են գործընկերներին միանալ իրենց ու մոտ ապագայում բանաձևը ներկայացնել Ներկայացուցիչների պալատ: Շիֆն ու Բիլիրակիսն ընդգծել են, որ Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումը բխում է Միացյալ Նահանգների և երկրի ազգային անվտանգության շահերից։ «Ցեղասպանության պաշտոնական ճանաչումը կօգնի նոր էջ բացել ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունում: Ժամանակն է, որ Միացյալ Նահանգները ոտքի ելնի հանուն ճշմարտության և ընդդեմ Ցեղասպանության հերքման»,-նշել են կոնգրեսականները:

Նրանց նախաձեռնությանն արձագանքել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գրասենյակը, որի նախագահ Րաֆֆի Համբարյանը գործադրած ջանքերի համար իր երախտագիտությունն է հայտնել Շիֆին և Բիլիրակիսին:

Ամերիկագետ Սուրեն Սարգսյանը լիահույս չէ, որ բանաձևը կընդունվի։ Նա «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց՝ տարբեր տարիների ընթացքում նման բանաձևեր առաջ են քաշվել տարբեր կոնգրեսականների կողմից՝ տարբեր քաղաքական իրավիճակներ հաշվի առնելով։ «Ըստ իս՝ այս բանաձևը կարժանանա այն նույն ճակատագրին, ինչ նախորդ բոլոր բանաձևերը։ Այսինքն՝ գուցե Կոնգրեսի որոշ օղակներով, հանձնաժողովներով անցնի, բայց դժվար եմ պատկերացնում, որ այն մտնի օրակարգ ու Ներկայացուցիչների պալատում քննարկվի։ Այնպես որ, առանձնապես մեծ հույսեր չունեմ այդ բանաձևի հետ կապված»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Սուրեն Սարգսյանն ընդգծեց՝ բանաձևը Կոնգրեսի լիագումար օրակարգ չի ընդգրկվի և ընթացք չի ունենա. «Հարցն իսկապես գտնվում է հայ համայնքի ուշադրության կենտրոնում, բայց սա ինչ-որ տեղ չի տանելու։ Ըստ իս՝ հիմա հաշվի են առել նաև թուրք-ամերիկյան հարաբերությունները, իսկ այդ հարաբերությունները բավականին լարված են։ Իմ կարծիքով՝ հարաբերությունների պատմության ամենացածր մակարդակն է և սա ինչ-որ տեղ հնարավորություն է Թուրքիային պատժելու համար։ Հիմա տարբեր նախագծեր կարող են դրվել շրջանառության մեջ՝ հենց այդ նպատակից ելնելով»։

Մեր զրուցակցի դիտարկմամբ, սակայն, թուրք-ամերիկյան հարաբերությունները որքան էլ լարված լինեն, նման բանաձև չի ընդունվի. «Սկզբում գուցե լարվեն այդ հարաբերությունները, հետո կարգավորվեն, պետությունների հարաբերություններում անընդհատ վայրիվերումներ լինում են։ Այսօր լավ չեն, վաղը կկարգավորվեն։ Եթե նույնիսկ Կոնգրեսն ինչ-որ բանաձև ընդունի, գործադիր մարմնի համար դա նշանակություն չի ունենա»։

Սուրեն Սարգսյանը, ամփոփելով, նշեց, որ չի կարծում, թե Թրամփն արտասանի «Ցեղասպանություն» բառը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում