ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փաստաթուղթ է ստորագրել, որով վետո է դրել երկրում արտակարգ դրության ռեժիմը չեղարկելու Սենատի բանաձևին։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը։
Սենատորների բանաձևը ենթադրում է արգելել Թրամփին Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման համար միջոցներ վերցնել։
Ընդգծվում է, որ Թրամփը վետո դնելու իրավունքն օգտագործել է իր նախագահության ընթացքում առաջին անգամ։









































