Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցի ՍՊԸ-ի կողմից ցանկություն է հայտնվել գույքը պետությանը նվիրատվություն կատարելու: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը, հավելելով, որ , գույք հանցնելու այլ ցանկություն հայտնողներ դեռ չեն եղել:
«Իսկ եթե կան գործարքներ, որոնց ժամանակ ապօրինություններ են թույլ տրվել, դրանք բացահայտում ենք, ուղարկվում են իրավապահներին և քննություն է իրականացվում», – ասաց Բաբայանը: