Այսօր՝ մարտի 13-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալվել են ԵԽԽՎ մշտադիտարկման հանձնաժողովի Հայաստանի հարցերով զեկուցողները: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հայտնում են, որ հանդիպող կողմերը քննարկել են Հայաստանում ներկայումս առկա մարտահրավերներն ու մարդու իրավունքներին վերաբերող մի շարք հարցեր:
«Մարտի 13-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեցինք ԵԽԽՎ մշտադիտարկման հանձնաժողովի Հայաստանի հարցերով զեկուցողներ Յուլիա Լյովոչկինային, Անդրեյ Սիրսելին և ԵԽԽՎ մշտադիտարկման հանձնաժողովի քարտուղար Ալեքսիս Սալանսոնին:
Անդրադարձ կատարեցինք երկրի առջև ծառացած մարտահրավերներին։ Ներկայացրեցինք նաև մարդու իրավունքների, մասնավորապես կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության վերաբերյալ մեր տեսակետները»,- ասված է հաղորդագրությունում:









































