Boeing ընկերությունը հինգ ամիսների ընթացքում երկու խոշոր ավիավթարներից հետո, որի հետևանքով առնվազն 346 մարդ է մահացել, բախվել է ճգնաժամի և տասնամյակների ընթացքում ձևավորված հեղինակության վտանգմանը, գրում է The Washington Post-ը:
Boeing-ի ինքնաթիռներով հինգ ամիսների ընթացքում տեղի ունեցած երկրորդ ավիավթարը սպառնում է թուլացնել ավիաընկերության միջազգային հեղինակությունը անվտանգության հարցերում, նշում է պարբերականը: Վերլուծաբանները կարծում են, որ մոտ ապագայում Boeing-ը պետք է պարզի վթարի պատճառները, եթե ոչ նրանք կբախվեն հաճախորդների և ներդրողների բացասական արձագանքին:
Ընկերության եկամուտները գնահատվում են ավելի քան 100 միլիարդ դոլար: 737 Max 8-ը Boeing-ին շահույթ բերող «կարևոր շարժիչն» էր: Հենց այս ինքնաթիռն է մարտի 10-ին Եթովպիայում աղետի ենթարկվել, որից հետո 157 ուղևորներից և ոչ մեկը ողջ չի մնացել:
Այս մոդելը կարևոր է Boeing-ի միջազգային հավակնությունների համար, հատկապես եվրոպական մրցակցի՝ Airbus-ի հետ պայքարում, գրում է Washington Post-ը: Boeing 737 Max-ը քիչ ծախսատար, նվազագույն սպասարկում պահանջող և մեծ տարողությամբ մոդելներից «ամենավաճառվողն» էր, որն օգնեց ընկերությանը մտնել արագ աճող շուկաներ, ինչպիսիք են Ինդոնեզիան և Եթովպիան:
![]()
Եթովպիայում տեղի ունեցած վթարից հետո Մեծ Բրիտամնիան, Սինգապուրը, Չինաստանը, Ավստրալիան, Օմանը, Ինդոնեզիան և Վիետնամը հրաժարվել են Boeing 737 Max-ի շահագործումից:









































