Այսօր վաղ առավոտից Արմավիրի մարզի Զարթոնք գյուղի բնակիչները պահանջում են գյուղապետ Պարույր Սարգսյանի հրաժարականը։ Գյուղացիները բողոքը բացատրում են տարիներ շարունակ գյուղում տիրող ապօրինություններով։ Գյուղացիների խոսքով` գումարներ են դուրս գրվել անապահով ընտանիքների համար, սակայն փողերը ընտանիքներին չեն հասել։ Բնակիչները բարձրայնում են նաև մի շարք այլ խնդիրներ՝ թե ինչպես են գյուղապետն ու եղբայրը սեփականաշնորհել գյուղ հողատարածքները, չգործող մանկապարտեզն ու կենցաղի տունը:









































