Ձողափայտով թռիչքի աշխարհի չեմպիոնուհի լեհ Աննա Ռոգովսկան թռիչքի ժամանակ կոտրել է ձողափայտը: Դեպքը տեղի է ունեցել հունիսի 29-ին լեհական Սոպոտ քաղաքում ընթացող մրցաշարի ժամանակ: Այս մասին տեղեկացնում է AFP-ն:
Մարզուհին լուրջ վնասվածքներ չի ստացել, բայց ընկել է ձեռքի վրա և առաջիկա 3 շաբաթվա ընթացքում չի կարողանա մարզվել:
30-ամյա Ռոգովսկան երկու անգամ դարձել է աշխարհի չեմպիոն (2009, 2011 թթ.), իսկ 2008 թ. Օլիմպիադայում նվաճել է բրոնզե մեդալը:










































