Trujillo ազգային համալսարանի գիտնականները մանրամասներ են հրապարակել Պերուում Լաս Լամայի գերեզմանատանը 5-14 տարեկան 140 երեխաների կմախքներ հայտնաբերելու մասին, գրում է EurekAlert-ը:
2011- 2016 թթ. ընկած ժամանակահատվածում կատարված պեղումների ժամանակ մոտ 700 քառակուսի մետր տարածքում ավելի քան 140 երեխայի և 200-ից ավելի լամաների կմախքներ են հայտնաբերվել:
Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ զոհերի կրծքավանդակը բացվել է՝ սիրտը հանելու նպատակով: Ռադիոածխածնային հետազոտությունը ցույց է տվել, որ զանգվածային սպանությունները տեղի են ունեցել մ.թ. 1450թ.-ին Չիմու մշակույթի գոյության ընթացքում: Թաղման վայրում հողի հաստ շերտի առկայությունը ցույց է տալիս, որ զոհաբերությունները կատարվել են հորդառատ անձրևներից կամ ջրհեղեղից հետո:









































