Monday, 13 05 2024
-
00:39
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին
20:10
Ղազախստանի նախկին նախարարը կնոջը սպանելու համար դատապարտվել է 24 տարվա ազատազրկման
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Բագրատ Սրբազանը ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցում
Վայոց ձորում վայրի կենդանիների պատճառով գյուղերին հասցված վնասը մեղմելու նպատակով ծրագիր կիրականցվի

Կառավարությունը՝ նոր կառուցվածքի ու հին ծրագրի հակադրության մեջ

Այսօր կառավարությունը վերջապես հավանություն տվեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծին և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթին: Վերջապես, որովհետև կառավարության կառուցվածքի փոփոխության մտադրության մասին իշխանությունը հայտարարել էր դեռևս խորհրդարանական ընտրությունների ժամանակ, սակայն բուն փոփոխությունը տևեց ավելի քան երեք ամիս։ Այս ընթացքում հնչեցին տասնյակ քննադատություններ՝ կապված կառավարության նոր կառուցվածքի, հատկապես լուծարվող ու միացվող նախարարությունների հետ։ Սակայն կառավարությունն այդ քննադատությունների հանդեպ մնաց անդրդվելի և հաստատեց այն կառուցվածքը, որը հայտնի էր դեռ երեք ամիս առաջ։

Այսպիսով, կառավարության նոր կառուցվածքով կառավարությունը բաղկացած է լինելու վարչապետից, երկու փոխվարչապետերից և 12 նախարարներից։ Նախկին 17-ի փոխարեն նոր կառուցվածքում ընդգրկված են լինելու հետևյալ 12 նախարարությունները ՝աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, առողջապահության նախարարությունը, արդարադատության նախարարությունը, արտակարգ իրավիճակների նախարարությունը, արտաքին գործերի նախարարությունը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, շրջակա միջավայրի նախարարությունը, պաշտպանության նախարարությունը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունը, էկոնոմիկայի նախարարությունը, ֆինանսների նախարարությունը:

Օրենքի նախագծի համաձայն՝ մշակույթի նախարարությունը, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը, կրթության և գիտության նախարարությունը կմիաձուլվեն՝ ստեղծելով կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն: Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունն ու տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը կմիաձուլվեն՝ ստեղծելով տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն: Վերջինիս կփոխանցվեն նաև տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության՝ տրանսպորտի ոլորտին վերաբերող բոլոր լիազորությունները և գործառույթները: Նշված նախարարության ենթակայությանը կհանձնվի նաև Պետական գույքի կառավարման կոմիտեն: Գյուղատնտեսության նախարարությունն ու տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը կմիաձուլվեն՝ ստեղծելով էկոնոմիկայի նախարարություն։ Սփյուռքի նախարարությունը կմիավորվի վարչապետի աշխատակազմին, որտեղ կստեղծվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ: Միևնույն ժամանակ վարչապետի աշխատակազմում կստեղծվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի հայեցողական պաշտոնը, որը կիրականացնի վարչապետի՝ Սփյուռքի հետ կապված քաղաքականության ապահովման և Սփյուռքի հետ տարվող աշխատանքների միասնականության ապահովման լիազորությունների իրականացման աշխատանքների կազմակերպումը: Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում, կհաստատվեն սույն օրենքով վերակազմակերպված պետական կառավարման համակարգի մարմինների նոր կանոնադրությունները։

Իշխանությունը, փաստորեն, անդրդվելի մնաց իր որոշման մեջ և հաստատեց այն նախագիծը, որի մասին հայտնի էր դեռ ամիսներ առաջ։ Այսինքն՝ այդ նախագծի շուրջ տեղի ունեցած հանրային բավական բովանդակ քննարկումն անիմաստ էր, քանի որ այն որևէ արդյունք չտվեց։ Հնչած կարծիքներից և քննադատություններից որևէ մեկը հաշվի չի առնվել կառավարության հաստատած կառուցվածքում։ Մեծ հավանականությամբ, նույնը տեղի է ունենալու նաև օրինագծի խորհրդարանական քննարկման պարագայում։ Հնչելու են քննադատություններ, ներկայացվելու են այլընտրանքային կարծիքներ, սակայն մեծամասնությունն ընդունելու է այն տարբերակը, որը ընտրել է ի սկզբանե։

Անհասկանալի է մնում միայն հարցը՝ եթե կառավարությունը հաստատելու էր այն նույն կառուցվածքը, որի մասին հայտնի էր դեռևս նախորդ տարեվերջին, ինչո՞ւ դա չարվեց ավելի վաղ՝ կառավարության ծրագրի ընդունումից առաջ կամ դրան զուգահեռ։ Այն դեպքում, երբ այդ կառուցվածքի բացակայության պատճառով ընդունվեց կառավարության ծրագիր, որն իրագործող մարմինները կազմավորված չեն մինչ օրս։ Դա պետական կառավարման մարմինների վրա չափազանց մեծ բացասական ազդեցություն ունեցող հանգամանք է, քանի որ դրանք մինչ օրս աշխատում են հաստատված ծրագրով, բայց առանց հաստատված կառուցվածքի։ Այսինքն՝ կա խզում կառավարության ծրագրի և կառավարության կառուցվածքի միջև, որն արդեն չի վերանալու նաև նոր կառուցվածքի՝ խորհրդարանում հաստատումից հետո։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում