Ուկրաինայի Լուգանսկի շրջանում կայծակի հարվածից մեկ ֆուտբոլիստ մահացել է, ևս 7-ը տեղափոխվել են հիվանդանոց: Այս մասին տեղեկացնում է kp.ua-ն:
Հունիսի 29-ի երեկոյան Կրիվոռոժյե գյուղում ընթացող երիտասարդների քաղաքային առաջնության ժամանակ եղանակը կտրուկ վատացել է և ուժեղ ամպրոպ ու կայծակ է սկսվել: Այդ պահին խաղադաշտում գտնվող Կրասնոպելյեի և Կրիվոռոժյեի ֆուտբոլիստները ոչ մի ուշադրություն չեն դարձրել եղանակին և շարունակել են իրենց հանդիպումը: Խաղի ամենաթեժ պահին կայծակը հարվածել է ֆուտբոլիստներին:
Տանտերերի 17-ամյա պաշտպանը տեղում մահացել է: Բացի նրանից, տուժել են ևս 7 ֆուտբոլիստներ, որոնց արագ տեղափոխել են հիվանդանոց: Նրանցից մեկի վիճակը շատ ծանր է եղել, սակայն բժիշկներին հաջողվել է փրկել 19-ամյա երիտասարդի կյանքը:








































