Monday, 13 05 2024
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին
20:10
Ղազախստանի նախկին նախարարը կնոջը սպանելու համար դատապարտվել է 24 տարվա ազատազրկման
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Բագրատ Սրբազանը ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցում
Վայոց ձորում վայրի կենդանիների պատճառով գյուղերին հասցված վնասը մեղմելու նպատակով ծրագիր կիրականցվի
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն
Լիսկայից կբռնագանձվի Երևանում 5 անշարժ գույք, այդ թվում՝ առանձնատունը, 3 ավտոմեքենա և 9 մլրդ դրամ
Վարչապետին է ներկայացվել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը
19:20
Քենիայում ջրհեղեղների հետևանքով մահացածների թիվը գերազանցում է 270-ը

ՇՊՀ ռեկտորի համար նոր մրցույթ կհայտարարվի. Ով է շահագրգռված, որ ռեկտոր չընտրվի, և բուհը լուծարվի

Մարտի 2-ին Շիրակի պետհամալսարանում կայացավ, սակայն խորհրդի կողմից չկայացած համարվեց համալսարանի ռեկտորի ընտրությունը։

ՇՊՀ ռեկտորի թեկնածուներից տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՇՊՀ հիմնադրամի մաթեմատիկայի, ֆիզիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ամբիոնի դասախոս Անդրանիկ Սարգսյանը ստացավ հոգաբարձուների խորհրդի անդամներից 8-ի քվեն, բանասիրական գիտությունների դոկտոր, Եվրասիա միջազգային համալսարանի օտար լեզուների և գրականության ամբիոնի պրոֆեսոր, Երևանի Վալերի Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի անգլերեն ամբիոնի պրոֆեսոր Լուսինե Ֆլջյանը՝ 6 քվե, իսկ 9 քվեաթերթիկ անվավեր են ճանաչվել։ Համալսարանի հոգաբարձուների խորհրդի 24 անդամներից միայն մեկն էր հարգելի պատճառով բացակա եղել: Քվեարկության արդյունքների հիման վրա խորհուրդը որոշել է, որ ընտրությունը չկայացած է ճանաչվել և ռեկտոր չի ընտրվել։ Ռեկտորի ընտրության այս ամբողջ գործընթացը եղել է հրապարակային և ուղիղ եթերով հեռարձակվել համացանցում։

ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի խոսքով՝ դեռ անցյալ տարի հնարավոր չէր լինի պատկերացնել մի իրավիճակ, երբ ռեկտորի ընտրության գործընթացից հետո ռեկտոր չընտրվեր: «Նախկինում ամեն ինչ գրած, որոշած էր, և «ձևական» ընտրություններ էին անցկացնում: Այս անգամ համոզված եմ, որ ՀԽ անդամները ազատ են եղել, նրանց տրամադրվել էին հայտատուների բոլոր փաստաթղթերը, ծրագրերը, որքան կամեցել՝ հարցեր են տվել թեկնածուներին, լսել են նրանց պատասխանները, ելույթները և որոշել են ինքնուրույն՝ առանց որևէ կեղծիքի և թելադրանքի: Աննախադեպության հանգամանքի բերումով մի շարք դեպքերում կարելի է ասել նախադեպեր սահմանեցինք, որոշ լավ փորձ և որոշ անհաջող փորձ ունեցանք: Օրինակ՝ առաջարկ եղավ հետագայում թեկնածուների փաթեթները հրապարակել համացանցում՝ համընդհանուր ծանոթացման և վիրտուալ քարոզարշավի ու հակաքարոզի համար: Այս և այլ առաջարկությունները քննարկման և կանոնակարգային փոփոխությունների կարիք ունեն»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Լևոն Բարսեղյանը:

Նշենք, որ բուհի կանոնակարգը չի սահմանում ընթացակարգ, թե ինչ է լինում, երբ ռեկտորի մրցույթում ռեկտոր չի ընտրվում։ Դրա համար չկայացած ընտրությունից հետո ՀԽ նախագահ Լևոն Բարսեղյանը հոգաբարձուների անդամների հետ քննարկում է ունեցել՝ հաջորդ ընտրության օրը նշանակելու հետ կապված։ Տարբեր կարծիքներ են հնչել, և վերջնական որոշում կայացվելուց հետո կհայտարարվի հաջորդ մրցույթը։ Հայտարարված նոր մրցույթում կարող են առաջադրվել նաև այլ թեկնածուներ, այդ թվում՝ մարտի 2-ի մրցույթին մասնակցած երկու թեկնածուն։

Կլինե՞ն նոր թեկնածուներ, թե՞ ընտրությունը կրկին կանգ կառնի երկու թեկնածուների վրա՝ դեռ պարզ չէ։ ՇՊՀ դասախոս Գագիկ Համբարյանը, սակայն, կարծում է, որ ռեկտորի ընտրության տապալումը միտումնավոր է արվում, քանի որ որոշ մարդկանց ձեռնտու չէ, որ բուհը ռեկտոր ունենա:

«Հաշվի առնելով հոգաբարձուների խորհրդի այս կազմը՝ ես խիստ կասկածում եմ, որ այդ կազմը թեկնածուներից որևէ մեկին կընտրի, եթե անգամ նոր առաջադրումներ լինեն, ուրիշ թեկնածուներ, քանի որ հոգաբարձուների խորհրդում գերակշռում են նախկին ռեկտոր, ՀՀԿ-ական Սահակ Մինասյանի ֆանակումբի ներկայացուցիչները։ Ես խիստ կասկածներ ունեմ, որ այս խորհրդի պարագայում որևէ մեկը կանցնի, և բուհը վերջապես ռեկտոր կունենա։ Ես ուրախ կլինեի, որ մարտի 2-ին բուհը վերջապես ռեկտոր ունենար, ու աշխատանքները ընկնեին հունի մեջ։ Ես վստահ եմ, որ նախկին ռեկտոր Սահակ Մինասյանը ևս չէր ուզում, որ ռեկտորի ընտրություն լիներ, կրթության նախարարությունն էլ շահագրգռված չէր, որ ընտրությունը կայանար, և դրա վառ ապացույցը փոխնախարար Լիլիթ Առաքելյանի ընդգծված հակաֆլջյանական ելույթն էր։ Իսկ թե ինչու ոչ ոք շահագրգռված չէ, որ Շիրակի պետհամալսարանը վերջապես ռեկտոր ունենա՝ հարցրեք հենց իրենցից»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Գագիկ Համբարյանը։

Համբարյանի խոսքով՝ Գյումրիում շշուկներ են պտտվում, որ այս ամենն արվում է ՇՊՀ-ն լուծարելու համար։ Դրա մասին է խոսում նաև այն, որ ռեկտորի ներկայիս պաշտոնակատարը որևէ գործողություն չի անում բուհի հավատարմագրման գործընթացի հետ կապված. «Ռեկտորի պաշտոնակատար Երվանդ Սերոբյանն իրեն շատ լավ է զգում այդ պաշտոնում, բայց նա մինչ օրս՝ 10 ամիս շարունակ, ոչ մի բան չի արել, մատը մատին չի տվել հավատարմագրման համար, և ես տպավորություն եմ ստանում, որ սա միտումնավոր է արվում, որ բուհը լուծարվի։ Խոսակցություններ կան, որ ամեն ինչ արվում է, որ ՇՊՀ-ն լուծարվի, և դրա ու երևանյան 4 բուհերի միավորմամբ ստեղծեն նոր բուհ։ Բայց սա աններելի կլինի։ 85-ամյա բուհը չի կարելի տանել լուծարման։ Այսպիսի խոսակցություններ կան նաև Գյումրիում, որոնց հավաստիության աստիճանը ես չեմ կարող ասել՝ որքան է, բայց այս ամբողջ գործընթացները, ռեկտորի պաշտոնակատարի գործողությունները, մասնավորապես հավատարմագրման գործընթացի ձգձգումը, դրա վառ ապացույցն են»,- եզրափակեց Համբարյանը։

Նշենք, որ Շիրակի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնը թափուր է 2018 թվականի մայիսի 18-ից, երբ հրաժարական տվեց ՀՀԿ-ական ռեկտոր Սահակ Մինասյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում