Հնդկաստանի մայրաքաղաքի կենտրոնում գտնվող Փահարգանջ շրջանում փլուզվել է կառուցվող քառահարկ շինությունը: Ավերակների ներքո զոհվել է 2 մարդ: Այս մասին գրում է India Today ամսագիրը:
Փլուզման հետևանքով տուժել են նաև 3 կին բանվորներ: Բացառված չէ, որ ավերակների ներքո կարող են մի քանի մարդ ևս գտնվել, նրանց թիվը ճշտվում է:
Շինությունը կառուցվում էր Սադար շուկայում:
Դեպքի վայրում աշխատում են փրկարարները: