168.am-ին հայտնի է դարձել, որ այսօր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում իշխող կուալիցիան՝ ՀՀԿ-ն և ՕԵԿ-ը, առաջարկել են ստեղծել գազամատակարարման ոլորտն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով:
168.am-ի հետ զրույցում ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանը հաստատել է մեր տեղեկությունը՝ նշելով, որ խորհրդարանական մյուս խմբակցությունները որոշել են քննարկել առաջարկը, ապա պատասխանել:
Մանրամասները՝ 168.am-ում











































