AskMen կայքը հարցում է անցկացրել, որպեսզի պարզի, թե որ կանանց են տղամարդիկ համարում ամենագրավիչը ու ցանկալին, հայտնում է filmpro.ru-ն:
Արդյունքները բավական անսպասելի են եղել: Հատկապես զարմանալի է, որ հաղթողն Էմիլիա Քլարքն է, ով հանդես է եկել «Գահերի խաղը» սերիալում:
Իսկ ահա Սկառլեթ Յոհանսոնը հայտնվել է 16-րդ տեղում: Ջեենիֆեր Լոուրենսը, ով հայտնի է «Քաղցած խաղերից», հայտնվել է 6-րդ տեղում:
Բացի Էմիլի Քլարքից՝ սերիալը ներկայացված է 2 դերասանուհիներով՝ Ունա Չապլին (43-րդ հորիզոնական) ու Ռոուզ Լեսլի (61-րդ հորիզոնական):
Քլարքին հաջորդում է ևս մեկ սերիալային դերասանուհի՝ Էլիսոն Բրին, ով հայտնի է «Խելագարները» հեռուստասերիալից:









































