Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հայտնել է, որ Քրիշտիանու Ռոնալդուն և Իսկոն երջանիկ չեն զգում իրենց:
«Ռոնալդուի տխրության պատճառն այն է, որ նա ցանկանում է խաղալ յուրաքանչյուր հանդիպման ժամանակ: Քրիշտիանուն գերազանց խաղաց «Ատլետիկո»-ի դեմ, իսկ հիմա ստիպված է երեք խաղ բաց թողնել: Իսպանիայի կարգապահական կոմիտե կրկին բողոքարկում ենք ներկայացրել, սակայն դեռևս պատասխան չենք ստացել:
Իսկոյի` պահեստայինների նստարանին գտնվելը տակտիկայի մաս է հանդիսանում, քանի որ ֆուտբոլիստը դեռ լիովին չի ընկալել մեր համակարգը: Իհարկե, նա երջանիկ չի կարող լինել, քանի որ ցանկանում է ավելի շատ խաղալ: Սակայն դա ժամանակավոր բնույթ կրող խնդիր է: «Սանտիագո Բերնաբեո»-ում Իսկոյին փայլուն ապագա է սպավում»,- Goal. com-ը մեջբերում է Անչելոտիի խոսքերը:










































