Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները արտաթորանքի միջոցով պարզել են հնդկացիների Կահոկիա քաղաքի կործանման պատճառները։ Այդ մասին հոդված է տպագրել Proceedings of the National Academy of Sciences ամսագիրը։
Հայտնի է, որ մարդու աղիներում մանրէների առաջացրած մասնիկները հարյուրավոր տարիների կյանք ունեն։ Դրանց միջոցով գիտնականները պարզել են, թե ինչպես է փոխվել բնակչության թվաքանակը։
Գիտնականները պարզել են, որ Կահոկիա քաղաքը անհետացել է երաշտի պատճառով։ Բերքի որակը վատացել է, և բնակիչները ստիպված են եղել նոր հողեր փնտրել։ Ավելի վաղ համարվում էր, որ քաղաքը ոչնչացել է բնական աղետների հետևանքով։










































