«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին, նշեց՝ նոր Ռուսաստանի հետ պետք է նոր ստրատեգիական դաշինք ունենանք. «Կա թալանչիների Ռուսաստան, ու կա թալանչիների Հայաստան՝ երկու տեղերում էլ նրանք առայժմ դիրքեր ունեն։ Սիրիա գնացին՝ Ռուսաստանի առաքելությունը Սիրիայում էապես տարբերվում է նրա բոլոր գործունեություններից։ Առաջին անգամ մարդկային տեսակետից այդ առաքելությունը ճշմարիտ է։ Գնացել են, որ քաոսն ու մարդկային տառապանքները կանգնեցնեն»։
Մանուչարյանն ընդգծեց. «Կա ֆունդամենտալ մի բան՝ նրանք խաղաղություն են հաստատում, մենք էլ մտել ենք այդ խաղաղություն հաստատելու գործընթացի մեջ։ Հայերը ռուսներին ուղերձ ուղարկեցին, իրենք ասացին՝ երբ դուք ճշմարիտ գործի վրա եք, դուք ունեք դաշնակիցներ»։
Մեր զրուցակիցը նշեց. «Մենք ռուսների հետ միասին կարևորագույն քայլեր կատարեցինք ու ցույց տվեցինք, որ Ռուսաստանի դաշնակիցը միայն բանակը, ավիացիան ու նավատորմը չեն՝ ինչպես իրենք են ասում։ Կան ժողովուրդներ, որոնք իրենց բարեկամը կլինեն, երբ իրենք ճիշտ ուղու վրա են»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:







































