Անգլիայի գավաթի ընթացիկ խաղարկության 1/8 եզրափակիչ փուլի շրջանակներում «Արսենալ»-ը սեփական հարկի տակ 2:1 հաշվով առավելության հասավ «Լիվերպուլ»-ի նկատմամբ:
Դաշտի տերերից գոլերի հեղինակներ դարձան Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենը և Լուկաս Պոդոլսկին, իսկ հյուրերից խփած գնդակով կարողացավ պատասխանել միայն Սթիվեն Ջերարդը:
Այսպիսով, «զինագործներ»-ը պայքարը կշարունակեն մրցաշարի քառորդ եզրափակիչ փուլում:
«Արսենալ» – «Լիվերպուլ»` 2:1
1:0 Օքսլեյդ-Չեմբերլեն (16’), 2:0 Պոդոլսկի (47’), 2:1 Ջերարդ (59’, 11մ)








































