«Իմ քայլը» խմբակցությունը այսօր նիստ էր հրավիրել, որտեղ քննարկվում էր մարտի 1-ի երթին խմբակցության մասնակցության ձևաչափը:
Խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը քիչ առաջ լրագրողների հետ զրույցում նշեց, որ վերջնական որոշում չեն կայացրել՝ խմբակցության համար պարտադի՞ր է լինելու մասնակցությունը, թե՞ ազատ: «Աշխատանքային խումբ ձևավորվեց, որը կքննարկի առաջարկները: Մասնակցության հետ կապված միգուցե հայտարարության տեքստ լինի, այսինքն՝ պաշտոնապես հայտարարում ենք, որ բոլորով մասնակցո՞ւմ ենք, թե՞ դա ազատ է: Պատգամավորներ կային, որ ասում էին՝ բոլորս մասնակցենք, կարծիքներ էլ կային, որ պետք է ազատ լինի»,- ասաց Սիմիդյանը:









































