Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն շարունակում է վիճաբանել «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի հետ: Այս անգամ պորտուգալացին հայտարարել է, որ չի հարգում ֆրանսիացու նախորդ նվաճումները:
«Երբ Վենգերն ասում է, թե ես վախենում եմ, նա անարգանք է ցուցաբերում իմ անցյալի նկատմամբ: Եթե Վենգերը չի հարգում իմ անցյալը, ապա ես նույն կերպ եմ վերաբերում նրա անցյալին: Ահա իմ պատասխանը:
Այն ինձ երջանիկ չի դարձնում, բայց, կարծում եմ, արդարացի է»,- ասել է «Չելսի»-ի գլխավոր մարզիչը:






































